Նորություն · Անձնական ֆինանսներ
Կրիպտոարժույթի փոխանակման հնարավորություն Hamematir.com-ում
Մեր հարթակում արդեն կարող եք համեմատել ոչ միայն տարադրամի, այլև կրիպտո արժույթների փոխանակման կուրսը, իրականացնել կրիպտոյի առք ու վաճառք, կամ կանխիկացնել այն գործընկեր փոխանակման կետերում։

Ինչպե՞ս կատարել կրիպտոարժույթի առք, վաճառք կամ կանխիկացում
Կրիպտո արժույթով գործարքները մեր հարթակում արագ են ու պարզ։
- Սկզբի համար այցելե՛ք կրիպտո արժույթի էջ
- Նշե՛ք, թե որ արժույթից որքան ունեք և ինչ եք ուզում ստանալ։
- Նշե՛ք նաև փոխանցման ցանցը և ձեր տարածաշրջանը և ավարտե՛ք գրանցումը։
Հայտն ստանալուն պես ձեր տարածաշրջանի փոխանակման կետերն ուղարկում են իրենց առաջարկները, որտեղ նշված են փոխարժեքը, միջնորդավճարները և վերջնական գումարը։
- Դուք տեսնում եք 3 լավագույն առաջարկները՝ ըստ այն գումարի, որը փաստացի կստանաք։ Ընտրված առաջարկը գործում է 120 րոպե, որի ընթացքում պետք է այցելեք մասնաճյուղ և կատարեք փոխանակումը։
Կարևոր։ Էջում ներկայացված են նաև BTC-ի, ETH-ի և USDT-ի շուկայական գները՝ դրամով, դոլարով և ռուբլով, որոնք տեղեկատվական բնույթ են կրում։ Փոխանակման կետերի առաջարկները կարող են տարբերվել։
Ի՞նչ պետք է իմանալ կրիպտո արժույթով օնլայն գործարք կատարելիս
- Փոխանակման կետերի առաջարկները տեսնելու համար պետք է գրանցվել և նշել անձնագրի կամ ID քարտի համարը։ Տվյալները պահվում են գաղտնագրված և օգտագործվում են միայն փոխանակման համար։
- Hamematir.com-ը միջնորդ հարթակ է և փոխանակում չի կատարում։ Վերջնական պայմանները սահմանում են գործընկեր փոխանակման կետերը։
- Ծառայությունն օգտատերերի համար անվճար է։