Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Ուղեցույց · Անձնական ֆինանսներ

Պաշտոնական և առևտրային փոխարժեքներ

Ինչո՞ւ է բանկի փոխարժեքը տարբերվում ԿԲ-ի հրապարակածից։ Դիտարկենք, թե ինչ են պաշտոնական և առևտրային փոխարժեքները։

Պաշտոնական և առևտրային փոխարժեքներ

Ի՞նչ է պաշտոնական փոխարժեքը

Պաշտոնական փոխարժեքը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված  արտարժույթի փոխարժեքն է տեղական արժույթի նկատմամբ։ Այն հիմնված է նախորդ օրվա շուկայական գործարքների կամ ԿԲ-ի կողմից կիրառվող մեթոդաբանության վրա։ Հրապարակվում է օրական կտրվածքով։

Օրինակ՝ եթե ԿԲ տվյալներով 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմում է 361,14 ՀՀ դրամ, շուկայական կամ առևտրային բանկերում այն կարող է տարբերվել առքի և վաճառքի փոխարժեքներից։

Ի՞նչ է առևտրային փոխարժեքը

Առևտրային փոխարժեքը այն գինն է, որով բանկերը կամ արտարժույթի փոխանակման կետերը գնում կամ վաճառում են արժույթը։

Առքի փոխարժեքը այն գինն է, որով բանկը գնում է արտարժույթը ձեզնից։

Վաճառքի փոխարժեքը այն գինն է, որով բանկը վաճառում է արտարժույթը ձեզ։ Այն միշտ բարձր է առքի գնից։

Առքի և վաճառքի միջև եղած տարբերությունը բանկի կամ փոխանակման կետի շահույթն է։

Առևտրային փոխարժեքները կարող են չհամընկնել ԿԲ կողմից սահմանված փոխարժեքին, քանի որ նրանք ձևավորվում են շուկայական առաջարկի և պահանջարկի հիման վրա։

ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքի չափը կարող  է չհամապատասխանել ԿԲ կողմից սահմանված չափին, սակայն մեծ տարբերություն չի կարող լինել։

Փոխարժեքի պայմանները ՀՀ բանկերում

  • ՀՀ առևտրային բանկերում արտարժույթի փոխարժեքները սահմանվում են ազատ շուկայական սկզբունքով։
  • Արտարժույթի առքի ու վաճառքի գները կարող են փոխվել՝ կախված պայմաններից։
  • Խոշոր կանխիկ գումարների դեպքում կարող են առաջարկվել անհատական (պայմանագրային) փոխարժեքներ։
  • Բջջային հավելվածներով կատարվող անկանխիկ գործարքների համար գործում են առավել ձեռնտու փոխարժեքներ։
  • Բանկոմատներով գործարքների դեպքում փոխարժեքին կարող է գումարվել կոնվերտացիայի միջնորդավճար (հատկապես արտասահմանյան քարտերի դեպքում)։
  • Առևտրային բանկերի առաջարկած արտարժույթի փոխարժեքները մոտ են ԿԲ կողմից առաջարկված փոխարժեքին, ունեն չնչին տարբերություն։

Իսկ ի՞նչ պետք է իմանալ խոշոր չափի արտարժույթի փոխանակման համար։

Խոշոր գումարների արտարժույթի փոխանակման պայմանները՝

  • ՀՀ օրենսդրության համաձայն՝ 100 հազարից 400 հազար ՀՀ դրամը գերազանցող գործարքների դեպքում պահանջվում է անձնագիր կամ ID քարտ։
  • Խոշոր գումարների գործարքների դեպքում բանկերը կարող են պահանջել գումարի աղբյուրի հիմնավորում՝ առքուվաճառքի պայմանագիր, աշխատավարձի տեղեկանք և այլն։
  • Խոշոր չափի գումարների կանխիկացման դեպքում անհրաժեշտ է մեկ օր առաջ գումարը պահանջել բանկից։

Արտարժույթի փոխարժեքների իրական չափի մասին կարող եք տեղեկանալ Hamematir.am կայքի փոխարժեքներ բաժնից։

Ինչպե՞ս չունենալ կորուստներ և կատարել տարադրամի փոխանակման լավագույն գործարքը

Համեմատե՛ք շուկայի առաջարկները ընտրե՛ք լավագույնը ձեզ համար

Տարադրամի փոխանակման լավագույն գործարքը կատարելու համար պետք է ծանոթ լինել բոլոր բանկերի և փոխանակման կետերի առաջարկներին։ Այդ առաջարկներին կարող եք ծանոթանալ մեկ տեղում՝ hamematir.com,  ժամանակի կորստից խուսափելու համար գործարքները կարող եք կատարել օնլայն։ Մեր գործընկեր կազմակերպությունները տրամադրում են տարադրամի փոխանակման շահավետ պայմաններ 5000 դոլարից ավելի գործարքների դեպքում։

Կանխիկ գործարքների դեպքում հիշե՛ք հետևյալ կանոնները՝

  • Խուսափեք օդանավակայանների և հյուրանոցների փոխանակման կետերից,
  • Համեմատեք ընթացիկ շուկայական փոխարժեքները,
  • Օգտվեք մասնագիտացված հարթակներից՝ Hamematir.am,
  • Ուշադրություն դարձրեք թաքնված վճարներին (միջնորդավճար),
  • Խոշոր գումարների դեպքում սակարկեք։

Աղբյուրներ

Դիմել վարկի