Ուղեցույցներ Վարկեր
Հիպոթեքային վարկերը 2026թ․: Ինչպե՞ս ընտրել բնակարանային վարկ առանց մեծ գլխացավանքի
Հիպոթեքային վարկը բանկային կամ վարկային կազմակերպության կողմից տրվող երկարաժամկետ վարկ է՝ անշարժ գույք ձեռք բերելու, կառուցելու կամ վերանորոգելու նպատակով։ Այս վարկատեսակի դեպքում գնված կամ նորոգվող գույքը դիտվում է որպես վարկի գրավ։
Հրապարակվել է 24 հոկ, 2026 թ.Ստուգվել է 24 հոկ, 2026 թ.5 րոպե ընթերցանություն
Հուսալի, անվտանգ և շահավետ գործարք կատարելու համար նախքան հիպոթեքի վարկավորման համար դիմելը անհրաժեշտ է ոչ միայն լավ ծանոթանալ հիպոթեքի պայմաններին և տոկոսադրույքներին, այլև տեղեկանալ, թե ինչպես կարելի է օպտիմալացնել հայտերի ներկայացման ու հաստատման ընթացքը՝ նվազագույնի հասցնելով թղթաբանությունը, վազքն ու ժամանակի կորուստը։
Ձեր ֆինանսական խորհրդատու hamematir.com հարթակը ներկայացնում է բոլոր հիմնական պայմաններն ու պահանջները, որոնք պետք է իմանան բոլորը, ովքեր պատրաստվում են ստանալ վարկ անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման կամ վերանորոգման համար։
Հիպոթեքային վարկերի տեսակները
Հիպոթեքային վարկերը, ըստ նպատակի և ծրագրային ուղղությունների, լինում են․
- Անշարժ գույքի ձեռքբերման հիպոթեք, որը տրվում է առաջնային կամ երկրորդային շուկայից անշարժ գույք (բնակարան, առանձնատուն) ձեռք բերելու համար։
- Առաջնային շուկայում անշարժ գույքը ձեռք են բերում անմիջապես կառուցապատողից։
- Երկրորդային շուկայում անշարժ գույքը ձեռք են բերում նախկին սեփականատիրոջից։
- Կառուցապատման հիպոթեք, որը տրամադրվում է անշարժ գույքը կառուցելու կամ ավարտին հասցնելու համար։
- Անշարժ գույքի վերանորոգման վարկեր, որոնք տրամադրվում են անշարժ գույքի նորոգման, բարեկարգման կամ էներգախնայող բարելավումների համար։
- Պետական կամ սոցիալական ծրագրերով հիպոթեք։ Տրվում է պետության աջակցությամբ։ Մարման 5%-ը տոկոսը կատարում է պետությունը։
- ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող օտարերկրյա քաղաքացիներին և սփյուռքահայերին տրվող հիպոթեք։ ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող օտարերկրյա քաղաքացիները և սփյուռքահայերը նույնպես հնարավորություն ունեն օգտվելու ՀՀ-ում գործող հիպոթեքային ծրագրերից և ստանալու ոչ ռեզիդենտների համար նախատեսված հիպոթեքային վարկ։
- Չփաստաթղթավորված եկամտով հիպոտեք։ Հիպոթեքային վարկ կարող են ստանալ նաև չփաստաթղթավորված եկամուտ ունեցող անձիք՝ այլընտրանքային եկամուտների վերլուծության միջոցով։
ՀՀ-ում գործում է նաև Հիպոթեքային վարկերի տեղափոխման ծրագիր, որը հնարավորություն է տալիս հիպոթեքային վարկը տեղափոխել այլ բանկ՝ վերաֆինանսավորել մեկ այլ բանկի առավել շահավետ տոկոսադրույքով կամ պայմաններով։
Պետական ծրագրեր՝ հիպոթեք արտոնյալ պայմաններով
Հիպոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին, զինծառայողներին, պետական ծառայողներին կամ մարզերում ձեռք բերվող գույքի համար
Հայաստանում արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկ հնարավոր է ստանալ նաև պետական աջակցության ծրագրերի միջոցով, որոնք գործում են որոշակի սոցիալական խմբերի համար։
Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին
Տրամադրվում է արտոնյալ կամ սուբսիդավորվող տոկոսադրույքներով։ Երիտասարդ են համարվում այն ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70-ը։ Վարկից կարող են օգտվել նաև երեխա ունեցող մինչև 35 տարեկան միայնակ ծնողները։
- Վարկի առավելագույն գումարը առաջնային շուկայում՝ անմիջապես կառուցապատողից՝ մինչև 27.75 միլիոն ՀՀ դրամ
- Վարկի առավելագույն գումարը երկրորդային շուկայում՝ մինչև 22.5 միլիոն ՀՀ դրամ։
- Մարման ժամկետը 10 տարուց մինչև 15-20 տարի է։
- Տոկոսադրույքներ և սուբսիդավորում.
- Առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում՝ շուրջ 7.5%
- Երկրորդային շուկայից ձեռքբերման դեպքում՝ պետության կողմից իրականացվում է տոկոսադրույքի սուբսիդավորում (Երևանում՝ 2%, մարզերում՝ 4%)։
Հիպոթեքային վարկ զինծառայողներին
Տրամադրվում է պետության աջակցությամբ սպայական և ավագ ենթասպայական կազմերին։
- Վարկի գումարը՝ 3մլն-ից 25 մլն 650 հազար դրամ
- Ժամկետը՝ 10-20 տարի
- Տոկոսադրույքը առաջնային շուկայում՝ 11%
- Տոկոսադրույքը երկրորդային շուկայում՝ 12,75 %
- Պետական սուբսիդավորումը՝ 5%
Մատչելի բնակարան հանրային ծառայողներին
Գործում է միայն պետական համակարգի աշխատողների համար։ Բնակարանները ձեռք են բերվում պետության կողմից նշված կոնկրետ հասցեներից։ Ծրագիրը գործում է միայն Երևանում։
- Վարկի առավելագույն գումարը՝ բնակարանի արժեքի մինչև 92,5%-ը։
- 7,5% նվազագույն կանխավճար։
- Ժամկետը՝ մինչև 20 տարի։
Սահմանամերձ բնակավայրերում կառուցապատման/ձեռքբերման վարկեր
Տրամադրվում են պետական աջակցությամբ, սակայն գործելու են մինչև 2027թ․։
- Մայր գումարի պետական աջակցությունը՝ մինչև 16 մլն ՀՀ դրամ
- Վարկի մարման նվազագույն ժամկետը՝ 120 ամիս
Հիպոթեքային վարկեր մարզերում անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման համար
- Առավելագույն գումարը՝ մինչև 35,000,000 ՀՀ դրամ
- Տոկոսադրույքը՝ 10.8% - 11% (փաստացի՝ 11.8%–13.9%)
- Ժամկետը՝ մինչև 15-20 տարի (180–240 ամիս)
- Կանխավճարը՝ սկսած 10%-ից
Հիպոթեք առանց կանխավճարի կամ մինիմալ պահանջներով
ՀՀ բանկերում հնարավոր չէ ստանալ հիպոթեք 0% կանխավճարով։ Առանց կանխավճարի հիպոթեքի ձևակերպման համար պետք է գրավադնել մեկ այլ անշարժ գույք։ Առանց գրավի նվազագույն կանխավճարը սկսվում է 10%-ից։
Կարո՞ղ եք արդյոք ստանալ հիպոթեք․ վարկունակության հաշվարկման գաղտնիքները
Հիպոթեքային վարկ տրամադրելուց առաջ բանկը նախ կատարում է վարկունակության հաշվարկում, որը դիտարկում է ոչ միայն աշխատավարձի չափը, այլև այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝
- Ծախս/եկամուտ հարաբերակցությունը։ Բանկերը թույլ չեն տալիս, որ ձեր բոլոր վարկերի ամսական վճարումների հանրագումարը գերազանցի ձեր ամսական զուտ եկամտի որոշակի տոկոսը (40-50%-ը)։ Դրա համար էլ խորհուրդ է տրվում հիպոթեքի դիմելուց առաջ զրոյացնել այլ վարկերը։
- Չօգտագործված վարկային գծերը և չեղարկված քարտերը։ Չօգտագործված վարկային գիծը բանկի տրամադրած գումարն է, Դուք չեք օգտվում, բայց այն ակտիվ է։ Նոր վարկերի համար այլ բանկերի դիմելիս չօգտագործված վարկային գծերը դիտարկվում են որպես «պոտենցիալ պարտքեր»։
- Եկամուտների որակը և կայունությունը։ Բանկերի համար կարևոր է ոչ միայն վարկառուի եկամտի չափը, այլև՝ դրա հուսալիությունը։ Պաշտոնական աշխատավարձն ամենաբարձր կշիռն ունի։ Դրան հաջորդում են բիզնես եկամուտները, ապա՝ վարձակալությունից ստացվող և այլ եկամուտները։
- Վարկային պատմությունը և սքորինգը։ Հիպոթեք ստանալու գլխավոր պայմաններից մեկը վարկային լավ պատմությունն է, որը ձևավորում է ձեր վարկային սքորը։ Վարկային սքորի միավորները բարձրանում են պարտաճանաչ վճարումներից։ Վարկային պատմության բացակայությունը նույնպես կարող է ազդել հիպոթեք ստանալու վրա։ Ընդհանրապես վարկեր չունենալը կամ սպիտակ վարկային պատմությունը վատ է դիտվում։
- Համավարկառուների ընտրությունը։ Հիպոթեքային վարկի պայմանների վրա ազդող գործոններից են համավարկառուի տարիքը և վարկային պատմությունը։ Եթե համավարկառուի տարիքը մեծ է, ապա վարկի տրամադրման ժամկետը կրճատվում է, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ամսական մեծ վճարների և վարկունակության նվազման։
Խորհուրդներ հիպոթեքային վարկի համար դիմողներին
Բնակարան գնելը մեծ ձեռքբերում է, իսկ հիպոթեքային վարկը՝ մեծ պատասխանատվություն։ Հիպոթեքի ձեռքբերման և անշարժ գույքի գնմանը ճիշտ նախապատրաստվելու համար խորհուրդ է տրվում հետևյալը․
- Նախքան հիպոթեքի դիմելը օգտվել վարկային հաշվիչներից՝ վարկունակությունը հաշվարկելու, ամսական մարումների մոտավոր չափը ճշտելու և ընթացիկ ֆինանսական պարտավորությունները նվազեցնելու համար։
- Ծանոթանալ պետական աջակցության ծրագրերին և ճշտել դրանց մասնակցելու հավանականությունը։
- Ուսումնասիրել ՀՀ-ում գործող՝ եկամտային հարկի վերադարձի օրենքը, որը կարող է զգալիորեն թեթևացնել հիպոթեքի մարումները։
- Համեմատել բոլոր վարկերի հիպոթեքային վարկերի տրամադրման պայմանները մեկ հարթակում` hamematir.com–ում, որը թույլ է տալիս խնայել շատ մեծ ժամանակ։
- Հիպոթեքային վարկավորման հայտ ուղարկել hamematir.com կայքի միջոցով, իսկ բանկից մերժման դեպքում ավտոմատ վերահասցեավորել դիմումը այլ բանկի, ինչը դարձյալ խնայում է թե՛ ժամանակ, թե՛ ազատում կրկնակի թղթաբանության և մի քանի բանկեր այցելելու անհրաժեշտությունից։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես ստանալ սպառողական վարկ օնլայն, առանց գրավի
Սպառողական վարկերը Հայաստանի ֆինանսական շուկայում ամենապահանջված վարկատեսակներից են։ Դրանք թույլ են տալիս հոգալ չպլանավորված ծախսերը, իրականացնել գնումներ կամ ֆինանսավորել անձնական նպատակները՝ առանց անշարժ կամ շարժական գույք գրավադրելու։
ՄանրամասներՍպառողական վարկեր Հայաստանում․ ինչ իմանալ դիմելուց առաջ
Եկամուտ, վարկային պատմություն և պայմանների համեմատություն։
ՄանրամասներԱնվանական տոկոսադրույք և փաստացի տարեկան տոկոսադրույք
Ինչու է փաստացի տոկոսադրույքը ավելի կարևոր վարկերը համեմատելիս։
Մանրամասներ