Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Հոդված · Անձնական ֆինանսներ

Հայաստանի ազգային արժույթն ու տարադրամի փոխանակումը․ ի՞նչ պետք է իմանա զբոսաշրջիկը

Հայաստանում ճամփորդել ծրագրելիս պետք է նախապես իմանալ՝ ի՞նչ արժույթ է օգտագործվում երկրում, որտե՞ղ այն փոխանակել և կարելի՞ է արդյոք ամենուր վճարել բանկային քարտով։ Այս տեղեկատվությունը կօգնի ճիշտ հաշվարկել բյուջեն և խուսափել ավելորդ ծախսերից։

poxarjeq, taradrami poxarjeq

Ո՞րն է Հայաստանի արտարժույթը

Հայաստանում ազգային արժույթը հայկական դրամն է։ Երևանում անկանխիկ վճարումը լայնորեն տարածված է, բայց կանխիկն առաջվա նման անհրաժեշտ է ոչ մեծ գնումների և մայրաքաղաքից դուրս ուղևորությունների համար։ Նրանք, ովքեր հետաքրքրված են, թե ինչ արժույթ է կիրառվում Հայաստանում այսօր, բավական է հիշեն դրամ անունը։ Նրա միջազգային կոդն է՝  AMD, իսկ խորհրդանշանը՝ ֏։

Հենց այս դրամական միավորով են ներկայացվում ապրանքների և ծառայությունների գները, հաշվարկվում աշխատավարձերը և տեղի ունենում ամենօրյա վճարումները երկրի ներսում։

Մեկ դրամը պաշտոնապես հավասար է 100 լումայի․ լումաները փաստացի չեն գործածվում դրամաշրջանառության մեջ, դրա համար էլ հաշվարկները տեղի են ունենում դրամով։

Հայկական դրամը շրջանառության մեջ է դրվել 1993թ․ նոյեմբերի 22-ին՝ երկրի անկախության հռչակումից հետո։ Այն փոխարինել է խորհրդային ռուբլուն և դարձել ՀՀ ազգային դրամական միավորը։ Այդ պահից թղթադրամի և մետաղադրամի արտաքին տեսքը փոխվել է, իսկ նոր թողարկումները ստացել են ժամանակակից պաշտպանիչ տարրեր։

Հայկական թղթադրամի և մետաղադրամի անվանական արժեքները

Ճամփորդությունից առաջ օգտակար է ծանոթանալ տեղական անվանական դրամական միջոցների հետ։ Դա կօգնի արագ կողմնորոշվել գների մեջ, վճարել կանխիկ և ստուգել մանրը։

Շրջանառության մեջ հանդիպում են 1․000, 2․000, 5․000, 10․000, 20․000 և 50․000 դրամանոց թղթադրամները։ Թողարկվել է նաև 100․000 դրամանոց անվանական թղթադրամ։ Մետաղադրամներից տարածված են 10, 20, 50, 100 և 500 դրամանոց մետաղադրամները։ 

Ամենօրյա ծախսերի համար զբոսաշրջիկներին հարմար է ունենալ տարբեր ավանական թղթադրամներ։ Մանր գումարները կարող են պետք գալ ջուր, թխվածքներ, հուշանվերներ և այլ էժան ապրանքներ գնելու համար։ Խոշոր թղթադրամները ավելի լավ կլինի մանրել նախապես, քանի որ փոքր առևտրի կետերում ոչ միշտ է մանր լինում։

Արտարժույթի փոխանակման ժամանակ կարևոր է հաշվի առնել ոչ միայն հայտարարված փոխարժեքը, այլև՝ վերջնական գումարը, որը կստանաք։

Խորհուրդ․ ինչպե՞ս ընտրել փոխարժեքը

Արտարժույթի փոխարժեքները կարող են տարբերվել՝ կախված բանկից և փոխանակման կետից։ Գործարքից առաջ համեմատե՛ք հասանելի առաջարկները և ճշտեք հնարավոր միջնորդավճարները։ Hamematir.com կայքում կարող եք ծանոթանալ բանկերի և փոխանակման կետերի փոխարժեքներին՝ հարմար տարբերակ ընտրելու և ստացվող գումարը նախապես գնահատելու համար։

Անկանխիկ գործարքների և քարտերի տարածվածությունը Երևանում

Երևանում բանկային քարտեր ընդունում են շատ սուպերմարկետներ, ռեստորաններ, հյուրանոցներ, առևտրի կենտրոններ և այլ ծառայություններ մատուցող ընկերություններ։ Բանկոմատները թույլ են տալիս կանխիկ գումար ստանալ, եթե ձեր քարտը ունի օտարերկրյա պետություններում աշխատելու հնարավորություն։

Այնուամենայնիվ, ամբողջությամբ անկանխիկ գործարքների վրա հույս դնել չի կարելի։ Շուկաներում, ոչ մեծ խանութներում, առանձին հիմնարկներում և գյուղական շրջաններում կարող են նախընտրել կանխիկը։ Այն պետք կգա նաև, եթե տերմինալը ժամանակավորապես չաշխատի կամ կապի հետ կապված խնդիրներ առաջանան։

Մայրաքաղաքից դուրս ճամփորդություններից առաջ ստուգե՛ք տրանսպորտի և այլ ծառայությունների օտարերկրյա քարտով վճարման հնարավորությունները։ Եթե տերմինալն առաջարկում է վերցնել դուրսգրման արտարժույթ, ուշադիր ուսումնասիրեք պայմանները մինչև վճարումը հաստատելը։

Խորհուրդ զբոսաշրջիկներին։ Չնայած անկանխիկ գործարքների տարածվածությանը Երևանում՝ ձեզ մոտ մշտապես ունեցեք կանխիկ դրամ տրանսպորտով ճամփորդելու կամ փոքր գնումներ կատարելու համար։

Խոշոր գումարների փոխանակման հատուկ առաջարկներ

Եթե դուք ծրագրում եք փոխանակել 5000 ԱՄՆ դոլարից ավելի գումար, կարող եք օգտվել hamematir.com կայքում գործընկերների կողմից առաջարկվող հատուկ սակագներից։ Մուտքագրե՛ք փոխանակվող արժույթի տեսակն ու չափը, ուղարկե՛ք հայտը և ստացեք արտարժույթի փոխանակման լավագույն առաջարկը օնլայն։

Դիմել վարկի