Հոդված · Անձնական ֆինանսներ
Ի՞նչ արտարժույթ բերել Հայաստան՝ ռուբլի՞, դոլա՞ր, թե՞ եվրո․ ուղեցույց զբոսաշրջիկների համար
Ճամփորդության պատրաստվելիս շատ զբոսաշրջիկներ հարց են տալիս՝ ի՞նչ արտարժույթ բերել Հայաստան՝ գնումների համար հեշտ վճարելու և փոխանակման ժամանակ գումար չկորցնելու համար։ Ընտրությունը կախված է նրանից, թե ինչ արժույթով են պահվում ձեր խնայողությունները, որտեղ եք ծրագրում փոխանակել գումարը և ինչ փոխարժեք են առաջարկում փոխանակման կետերը։

Հայաստանի ազգային արժույթը ՀՀ դրամն է (AMD)։ Հենց դրամով են արտահայտված ապրանքների և ծառայությունների գները, հետևաբար Հայաստանում գնումներ և տարբեր վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է արտասահմանյան արտարժույթները փոխանակել։
Ի՞նչ արտարժույթով մեկնել Հայաստան 2026թ․
Հայաստան մեկնելիս հաշվի առեք ոչ միայն փոխարժեքի տեսակը (ռուբլի, դոլար, եվրո և այլն), այլև փոխարկման ծախսերը։
Ռուսական ռուբլին գործնական տարբերակ է Ռուսաստանից եկողների համար, ովքեր եկամուտը ստանում են ռուբլիով։ Այն կարելի է փոխանակել դրամով Երևանի բանկերում կամ փոխանակման կետերում։ Այնուամենայնիվ, ռուբլու փոխարժեքը կարող է տարբերվել, դրա համար էլ գործողությունից առաջ պետք է համեմատել մի քանի առաջարկ։
Ամերիկյան դոլարը տարածված արժույթ է փոխանակման համար։ Եթե դուք արդեն ունեք դոլարային խնայողություններ, կարող եք վերցնել ձեզ հետ։ Արժույթի նոր օրինակները, այդ թվում՝ նաև 2009թ․ կապույտ թղթադրամները և ավելի ուշ թողարկումները կարող են հարմար լինել փոխանակման ժամանակ, մինչդեռ կարևոր է ստուգել թղթադրամի վիճակը և կոնկրետ բանկի կամ փոխանակողի պահանջները։
Եվրոն նույնպես կարելի է հայկական դրամի վերածել բանկերում և փոխանակման կետերում։ Եթե ձեր խնայողությունները պահպանվում են եվրոյով, մինչև ճամփորդությունը համեմատեք արդի փոխարժեքը և փոխանակման պայմանները։ Դա կօգնի ընտրել հարմար տարբերակ և խուսափել ավելորդ միջնորդավճարներից։
Չկա համընդհանուր պատասխան այն մասին, թե ո՛ր արժույթն է առավել հարմար։ Համեմատե՛ք վերջնական գումարը դրամով, որը կստանաք ռուբլու, դոլարի և եվրոյի նույն արժեքի համար։
Կարևոր է հասկանալ, թե որ արժույթն են ընդունում Հայաստանում փոխանակման համար և որ արժույթով կարելի է վճարել խանութներում։ Դրանք տարբեր հարցեր են։ Երկրի ներսում հիմնական դրամական միջոցը ՀՀ դրամն է, հետևաբար բոլոր տեղերում վճարումներն արվում են միայն ՀՀ դրամով։
Փոխանակումից առաջ ճշտեք ձեր արտարժույթի առքի գինը և համեմատեք այն այլընտրանքային տարբերակների հետ։ Եթե դուք դիտարկեք ռուբլու փոխարկումը նախ դոլարի, իսկ հետո՝ դրամի, հաշվի առեք երկու գործողությունների ծախսերը։
Խորհուրդ․ Համեմատեք փոխարժեքը փոխանակումից առաջ։ Հարմար փոխարժեքի փնտրտուքի վրա ժամանակ չկորցնելու համար, օգտվե՛ք Hamematir.com կայքից։ Ծառայությունը թույլ է տալիս ծանոթանալ Հայաստանի բանկերի և փոխանակման կետերի առաջարկների հետ և համեմատել արտարժույթի փոխանակման պայմանները։ Գործարք կատարելուց առաջ ստուգեք ներկայիս փոխարժեքները։
Դոլար և եվրո․ ի՞նչ թղթադրամներ են ընդունվում փոխանակման համար և որտե՞ղ կատարել գործարք
Դոլարն ու եվրոն կարելի է փոխանակել Հայաստանի բանկերում և մասնագիտացված փոխանակման կետերում։ Արտարժույթի գնման փոխարժեքը տարբերվում է վաճառքի փոխարժեքից, դրա համար ուշադրություն դարձրեք ձեզ անհրաժեշտ գործողությանը՝ եթե դուք բերել եք օտարերկրյա արտարժույթ և ուզում եք դրամ ստանալ, ձեզ հետաքրքրում է առքի գինը։
Թղթադրամի վիճակը նշանակություն ունի։ Շատ վնասված, պատռված կամ կեղտոտ թղթադրամները կարող են չընդունել կամ փոխանակել հատուկ պայմաններով։ Որոշ բանկեր սահմանում են առանձին պայմաններ հին դոլարային թղթադրամների և եվրոյի խոշոր տեսակների հանդեպ։ Հետևաբար, նպատակահարմար է նախապես ճշտել ընտրված փոխանակման կետի կանոնները։
Ամենօրյա ծախսերի համար ցանկալի է ստանալ գումարի մի մասը ոչ մեծ թղթադրամներով։ Դրանք պետք կգան շուկայում գնումներ կատարելիս, մանր ծառայություններից օգտվելիս և երթուղիների ժամանակ, երբ խոշոր թղթադրամի մանր չլինի։
Հատուկ առաջարկ՝ 5000 դոլարը գերազանցող գործարքների համար
Եթե ծրագրում եք փոխանակել խոշոր գումար, օգտվե՛ք hamematir.com կայքից, որպեսզի տեսնեք բանկերի և փոխանակման կետերի հատուկ առաջարկները։ Համեմատե՛ք հասանելի պայմանները և հաստատեք՛ վերջնական փոխարժեքը նախքան գործարքը կատարելը։ 5000 դոլարը գերազանցող գործարքների դեպքում դուք կարող եք ստանալ անհատական շահավետ առաջարկ գործընկեր բանկերից։
Եզրակացություն
Հայաստանում ճամփորդելիս արտարժույթի ընտրությունը կախված է նախ և առաջ նրանից, թե որ արժույթով եք պահպանել ձեր խնայողությունները։ Ռուսասատանյան զբոսաշրջիկներին հարմար է համեմատել ռուբլու և դրամի փոխարժեքները։ Իսկ նրանք, ում մոտ կա դոլար և եվրո, նախապես պետք է ստուգեն դրանց փոխանակման պայմանները։ Ավելին չվճարելու համար համեմատեք մի քանի բանկերի և փոխանակման կետերի առաջարկները՝ հաշվի առնելով միջնորդավճարները, թղթադրամի վիճակը և վերջնական գումարը դրամով։


