Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Հոդված · Անձնական ֆինանսներ

Փոխարժեքի կուրսը Հայաստանի բանկերում․ որտե՞ղ փոխանակել ռուբլին ու դոլարը շահավետ պայմաններով

Խոշոր գումարների փոխանակման դեպքում փոխարժեքի կուրսի նույնիսկ փոքրիկ տարբերությունը կարող է ազդել վերջնական արդյունքի վրա։ Միևնույն ժամանակ, ամենագրավիչ պայմանները միշտ չէ, որ կարելի է տեսնել միևնույն բանկում․ ամեն ինչ կախված է արտարժույթից, փոխանակման եղանակից և կոնկրետ գործողությունից։

taradrami poxarjeq aysor, haykakan drami poxarjeq

ՀՀ-ում արտարժույթի փոխանակումը հնարավոր է իրականացնել առևտրային բանկերում և փոխանակման կետերում։ Բանկերը սահմանում են առք ու վաճառքի սեփական փոխարժեքները, դրա համար էլ տարբեր կազմակերպությունների առաջարկները կարող են տարբերվել։ Դրա հետ մեկտեղ որոշ բանկեր առանձին պայմաններ են առաջարկում կանխիկ և անկանխիկ գործարքների համար։

Տարադրամը փոխանակելիս պետք է հասկանալ, թե ինչ են նշանակում հետևյալ տերմինները․

Առքը այն փոխարժեքն է, որով բանկը գնում է արտարժույթը հաճախորդից։

Վաճառքը այն փոխարժեքն է, որով բանկը վաճառում է արտարժույթը իր հաճախորդներին։

Եթե ուզում եք ռուբլին վերածել դրամի, համեմատե՛ք ռուբլին գնելու փոխարժեքը, իսկ եթե ծրագրում եք ձեռք բերել դոլար դրամով՝ ուշադրություն դարձրեք դոլարի վաճառքի գնին։

Պաշտոնական փոխարժեքը (ՀՀ ԿԲ) օգնում է գնահատել արտարժույթի շուկայի ընդհանուր իրավիճակը, բայց չի երաշխավորում, որ առևտրային բանկը փոխանակումը կիրականացնի այդ գնով։

Ռուբլի / դոլար / դրամ փոխարժեքներ

Ռուբլին կամ դոլարը դրամի վերածելիս պետք է հաշի առնել ոչ միայն տարադրամի առքուվաճառքի սահմանված փոխարժեքը, այլև՝ հնարավոր լրացուցիչ վճարները։ Պայմանները կախված են բանկից, գործողության տեսակից և վճարման կիրառվող եղանակից։ Փոխանակումից առաջ ստուգե՛ք, թե արդյո՞ք գանձվում է միջնորդավճար, և արդյո՞ք հրապարակված փոխարժեքը վերաբերում է ձեզ անհրաժեշտ գումարին։

Եթե դրամական միջոցները ռուսական քարտի վրա են, իրավիճակը կարող է տարբերվել կանխիկ ռուբլի փոխանակելուց։ Հայկական բանկային քարտով գնումների համար վճարելիս կամ կանխիկ գումար հանելիս վերջնական գումարը կախված է բանկի և վճարային համակարգի կողմից սահմանված փոխարկման պայմաններից, ինչպես նաև՝ լրացուցիչ այլ վճարներից: Արդյունքում, դեբետի կամ կրեդիտի գումարը կարող է տարբերվել կայքում նշված փոխարժեքից։

Տհաճ անակնկալներից խուսափելու համար նախապես ստուգե՛ք ռուբլու կուրսը բանկերում և փոխանակման կետերում, համոզվե՛ք, թե որքան գումար կստանաք դրամով բոլոր պահումներից հետո: Մեծ գործարքների դեպքում արժե նաև ստուգել, ​​թե արդյո՞ք հասանելի է անհատականացված փոխարժեք։

Ուշադրություն։ hamematir.com կայքում կարող եք ուսումնասիրել բանկային առաջարկներն ու քարտի պայմանները, ինչպես նաև ստանալ լավագույն գները բանկերի և փոխանակման կետերի առանձին առաջարկներից՝ 5000 դոլարից բարձր գործարքների համար։

Ինչպե՞ս շահավետ փոխանակել արտարժույթը Հայաստանում

Փոխարժեքի օնլայն մոնիտորինգ

Ռուբլու, դոլարի կամ եվրոյի փոխանակումից առաջ համեմատեք մի քանի բանկերի առաջարկները և ստուգեք կանխիկ և անկանխիկ գործարքների համար կիրառելի գները։

Բոլոր ֆինանսական հաստատությունների կայքերը հերթով ստուգելուց խուսափելու համար օգտվե՛ք փոխարժեքների համեմատության ծառայություններից: Դրանք օգնում են ձեզ արագ տեսնել տարբեր բանկերի առաջարկները և ընտրել մի քանի տարբերակ հետագա վերանայման համար։

Ճիշտ տարբերակը ընտրելու համար համեմատե՛ք մի քանի բանկերի առաջարկները նույն արժույթի և փոխանակման մեթոդի համար: 

Հաշվի առեք նաև մասնաճյուղի հարմարավետությունը, գումարի հնարավոր սահմանափակումները և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտությունը։ Մի՛ փոխանակեք ամբողջ գումարը առաջին իսկ հանդիպած վայրում՝ առանց այլընտրանքները ստուգելու։

Եթե ձեզ անհրաժեշտ է հայկական բանկային քարտ վճարումներ կամ փոխանցումներ ստանալու համար, առանձին համեմատեք սպասարկման արժեքները և փոխարկման պայմանները. նպաստավոր փոխարժեքը միշտ չէ, որ ենթադրում  է քարտի օգտագործման նվազագույն ծախսեր։

Տարադրամի փոխանակման շահավետ առաջարկ

hamematir.com կայքում կարող եք ուսումնասիրել բանկային առաջարկներն ու քարտի պայմանները, ինչպես նաև՝ ստանալ լավագույն գները բանկերի և փոխանակման կետերի առանձին առաջարկներից՝ 5000 դոլարից ավելի գործարքների համար։

Դիմել վարկի