Consent to receive marketing messages
Version 3.0, effective Nov 10, 2026
Համաձայնության վանդակում նշում կատարելով՝ հաստատում եմ, որ ծանոթացել եմ համաձայնության վանդակի կողքին տեղադրված ակտիվ հղմամբ հասանելի «hamematir.com» կայքի և «hamematir» բջջային հավելվածի գաղտնիության քաղաքականությանը (այսուհետ՝ Քաղաքականություն) և կամավոր տալիս եմ իմ գիտակցված համաձայնությունը, որ «ՖԻՆԹԵՔ ՊՐՈԴԱԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) Քաղաքականությամբ սահմանված պայմաններով մշակի իմ էլեկտրոնային փոստի հասցեն կամ իմ տրամադրած կապի այլ միջոցի տվյալը՝ Ընկերության ծառայությունների, առաջարկների, նորությունների և ակցիաների վերաբերյալ մարքեթինգային հաղորդագրություններ ուղարկելու նպատակով։
Տեղեկացված եմ, որ սույն համաձայնությունը պարտադիր չէ կայքում կամ հավելվածում գրանցվելու և դրա ծառայություններից օգտվելու համար, և կարող եմ այն ցանկացած ժամանակ հետ կանչել՝ Ընկերության [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով ստորագրությամբ հաստատված դիմում կամ օգտվելով մարքեթինգային հաղորդագրության մեջ առկա հրաժարման հղումից, անձնական հաշվի համապատասխան գործիքից կամ անձնական հաշիվը փակելու հնարավորությունից։
Տեղեկացված եմ նաև, որ սույն համաձայնության հետկանչը չի ազդում հայտերի ընթացքի, անձնական հաշվի անվտանգության և կայքի կամ հավելվածի ծառայություններից օգտվելու վերաբերյալ անհրաժեշտ ծանուցումների ստացման վրա։