Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Հոդված · Ապահովագրություն

Ապահովագրության ի՞նչ տեսակներ են գործում Հայաստանում

Ապահովագրությունն օգնում է պաշտպանված լինել անկանխատեսելի իրադարձությունների հետևանքով առաջացող ֆինանսական կորուստներից։ Հայաստանի ապահովագրական ընկերություններն առաջարկում են ծառայություններ՝ կյանքի տարբեր իրավիճակների համար։

online apahovagrutyun hayastanum

hamematir.com հարթակում կարելի է ծանոթանալ ՀՀ ապահովագրական ընկերությունների առաջարկներին և դիմել ապահովագրության օնլայն։

Նախքան ապահովագրական ծառայություն ընտրելը եկե՛ք հասկանանք, թե ի՞նչ ռիսկեր է այն ծածկում, ի՞նչ պայմաններով է տրամադրվում փոխհատուցումը և ինչպե՞ս է պետք իմանալ ապահովագրության պայմանագիր կնքելիս։

Ի՞նչ է ապահովագրությունը և ինչպե՞ս է գործում Հայաստանում՝ ըստ օրենսդրության

Ապահովագրությունը ֆինանսական հարաբերություն է, որի շրջանակում ապահովագրական ընկերությունը պայմանագրով ստանձնում է որոշակի ռիսկերի առաջացման դեպքում ապահովագրական հատուցում տրամադրելու պարտավորություն։ Դրա դիմաց ապահովադիրը վճարում է ապահովագրավճար՝ պայմանագրով սահմանված չափով և կարգով։

Հայաստանում ապահովագրական գործունեությունը կարգավորվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով։ Օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել ինչպես պարտադիր, այնպես էլ՝ կամավոր ապահովագրություն։ Ապահովագրական շուկայի կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկը, իսկ ապահովագրական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն համապատասխան լիցենզիա ունեցող ընկերությունները։ 

Ապահովագրության գործողության մեխանիզմը սովորաբար ներառում է հետևյալ փուլերը.

  • Ապահովագրական ծառայության ընտրություն։ Դուք եք որոշում, թե ինչ ռիսկից եք ցանկանում պաշտպանվել՝ առողջական խնդիրներից, դժբախտ պատահարներից, գույքային վնասներից կամ այլ իրադարձություններից։
  • Պայմանագրի կնքում։ Ապահովագրական ընկերության հետ համաձայնեցվում են ապահովագրության պայմանները, ժամկետը, ապահովագրական գումարը և վճարները։
  • Ապահովագրավճարի վճարում։ Ապահովադիրը կատարում է պայմանագրով նախատեսված վճարումը (տարեկան, ամսական կամ մեկանգամյա)։
  • Ապահովագրական դեպքի առաջացում։ Եթե տեղի է ունենում պայմանագրով նախատեսված իրադարձությունը, ապահովագրված անձը կամ շահառուն դիմում է ապահովագրական ընկերությանը։
  • Փոխհատուցման տրամադրում։ Ապահովագրական ընկերությունը ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և պայմանագրի համաձայն որոշում ապահովագրական հատուցման տրամադրման հարցը։

Ապահովագրության ո՞ր տեսակներն են պարտադիր, և որոնք՝ կամավոր

Հայաստանում ապահովագրությունը բաժանվում է պարտադիր և կամավոր ձևերի։ Դրանց հիմնական տարբերությունն այն է, որ պարտադիր ապահովագրության անհրաժեշտությունը սահմանվում է օրենքով, իսկ կամավոր ապահովագրության դեպքում անձն ինքն է որոշում՝ օգտվել տվյալ ծառայությունից, թե՝ ոչ։

Հայաստանում գործող պարտադիր ապահովագրություններն են՝

  • Առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Այն կարգավորվում է առանձին օրենքով և նախատեսում է ապահովագրված անձանց համար սահմանված բժշկական ծառայությունների ու դեղերի ծախսերի ամբողջական կամ մասնակի հատուցում։

Կամավոր ապահովագրությունը հնարավորություն է տալիս անձին ընտրել իրեն անհրաժեշտ ապահովագրական պաշտպանությունը՝ հաշվի առնելով սեփական կարիքները, ֆինանսական հնարավորությունները և հնարավոր ռիսկերը։

Անհատական ապահովագրության շրջանակում կարելի է առանձնացնել՝

Կամավոր ապահովագրության պայմանները որոշվում են ապահովագրական ընկերության և հաճախորդի միջև կնքվող պայմանագրով։ 

Կարևոր։ Համեմատե՛ք Հայաստանի ապահովագրական ընկերությունների կամավոր ապահովագրական ծառայությունները, ընտրե՛ք լավագույնը և դիմե՛ք ապահովագրության օնլայն։

Ապահովագրության հիմնական տեսակները Հայաստանում

Հայաստանի օրենսդրությամբ ապահովագրության հիմնական տեսակներն են՝ կյանքի ապահովագրությունը, ոչ կյանքի ապահովագրությունը, վերաապահովագրությունը։

Ոչ կյանքի ապահովագրությունն իր հերթին ներառում է մի շարք դասեր և ուղղություններ։

  1. Ավտոմեքենայի ապահովագրություն։ Այն ներառում է երկու հիմնական ուղղություն՝
  • ԱՊՊԱ՝ պարտադիր ապահովագրություն, որը նախատեսված է երրորդ անձանց պատճառված վնասների հատուցման համար։
  • ԿԱՍԿՈ՝ կամավոր ապահովագրություն, որը կարող է ծածկել սեփական ավտոմեքենային պատճառված վնասները՝ պայմանագրով սահմանված դեպքերում։ ԿԱՍԿՈ-ի պայմանները կարող են ներառել գողության, վթարի, հրդեհի, բնական աղետների և այլ ռիսկերի հետևանքով առաջացած վնասների հատուցում։
  1. Առողջության ապահովագրություն։ Կախված ապահովագրական փաթեթից՝ այն կարող է ներառել՝
  • բժշկի խորհրդատվություն,
  • լաբորատոր և գործիքային հետազոտություններ,
  • ամբուլատոր և հիվանդանոցային բուժում,
  • վիրահատական միջամտություններ,
  • դեղորայքի ձեռքբերման ծախսերի հատուցում։

Առողջության ապահովագրության պայմանները տարբեր են՝ կախված ընտրված փաթեթից։

  1. Կյանքի ապահովագրություն: Կախված պայմանագրի տեսակից՝ ապահովագրական հատուցումը կարող է տրամադրվել ապահովագրված անձի մահվան կամ պայմանագրով նախատեսված այլ իրադարձության դեպքում։ Որոշ ծրագրեր կարող են ունենալ նաև կուտակային կամ ներդրումային բաղադրիչ։
  2. Դժբախտ պատահարներից ապահովագրություն։ Կախված պայմանագրից՝ հատուցում կարող է տրամադրվել վնասվածքի, ժամանակավոր կամ մշտական անաշխատունակության և այլ նախատեսված դեպքերի ժամանակ։
  3. Գույքի և բնակարանի ապահովագրություն։  Ապահովագրական ծածկույթը կարող է ներառել՝
  • հրդեհի հետևանքով առաջացած վնասներ,
  • ջրային արտահոսքի հետևանքներ,
  • բնական աղետներ,
  • գույքի վնասում կամ ոչնչացում,
  • պայմանագրով նախատեսված այլ ռիսկեր։
  1. Ճանապարհորդական ապահովագրություն։ Նախատեսված է արտերկիր մեկնելու ընթացքում առաջացող որոշակի ռիսկերից պաշտպանվելու համար։ Կարող է ներառել շտապ բժշկական օգնության, հոսպիտալացման, բժշկական տեղափոխման և այլ ծառայությունների հետ կապված ծախսերի հատուցում՝ ըստ պայմանագրի։
  2. Բիզնեսի և պատասխանատվության ապահովագրություն։ Դրանք կարող են ներառել՝
  • բիզնեսի գույքի ապահովագրություն,
  • արտադրական ռիսկերի ապահովագրություն,
  • աշխատակիցների դժբախտ պատահարներից ապահովագրություն,
  • երրորդ անձանց պատճառված վնասի պատասխանատվության ապահովագրություն,
  • ֆինանսական վնասների ապահովագրություն։

Այս ծառայությունները հնարավորություն են տալիս կազմակերպություններին կառավարել գործունեության ընթացքում առաջացող ֆինանսական ռիսկերը։

Ինչի՞ն ուշադրություն դարձնել ապահովագրություն ընտրելիս

Ապահովագրական ծառայություն ընտրելիս միայն ապահովագրավճարի չափով առաջնորդվելը ճիշտ մոտեցում չէ։ Կարևոր է ուշադրություն դարձնել նաև հետևյալ հանգամանքներին.

  • Ապահովագրական ծածկույթ։ Պարզել, թե կոնկրետ ինչ դեպքեր են ներառված պայմանագրում։
  • Ապահովագրական գումար։ Ուսումնասիրել առավելագույն հատուցման չափը։
  • Բացառություններ։ Ծանոթանալ այն դեպքերին, որոնց ժամանակ ընկերությունը կարող է չտրամադրել հատուցում։
  • Ապահովագրավճար։ Համեմատել տարբեր ընկերությունների առաջարկները՝ հաշվի առնելով նաև ապահովագրական պաշտպանության ծավալը։
  • Պայմանագրի ժամկետ։ Պարզել, թե երբ է սկսվում և ավարտվում ապահովագրության գործողությունը։
  • Հատուցման ընթացակարգ։ Նախապես տեղեկանալ, թե ինչ փաստաթղթեր և ինչ ժամկետներում պետք է ներկայացնել ապահովագրական դեպքի ժամանակ։

Խորհուրդ։  Մի քանի ապահովագրական ընկերութան դիմելու փոխարեն օգտվե՛ք Hamematir.com-ի առաջարկից՝ դիմե՛ք ապահովագրության օնլայն մեկ հայտով՝ բոլոր ապահովագրական ընկերություններին միաժամանակ։ Նրանք կներկայացնեն իրենց առաջարկները, իսկ դուք կարող եք համեմատել և ընտրել լավագույնը ձեզ համար։

Հայտի լրացում։ Կախված ապահովագրության տեսակից՝ կարող են պահանջվել անձնական տվյալներ, կոնտակտային տեղեկատվություն, ավտոմեքենայի կամ ապահովագրվող գույքի տվյալներ։ Որոշ դեպքերում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, գույքի զննում կամ ապահովագրական ընկերության ներկայացուցչի հետ լրացուցիչ հաղորդակցություն։

Դիմել վարկի