Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Նորություն · Վարկեր

Ավտո լիզինգի հնարավորություն Hamematir.com-ում. ինչպես դիմել օնլայն

Այսուհետ Hamematir.com հարթակում հասանելի է նաև լիզինգով տրանսպորտային միջոցներ և հատուկ տեխնիկա ձեռք բերելու հնարավորությունը։

leasing​, acba leasing

Hamematir.com-ը ֆինանսական և ապահովագրական ծառայությունների համեմատության հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ծանոթանալ առաջարկներին և ավելի հարմար ու կազմակերպված ձևակերպել իրենց օնլայն դիմումը, այժմ նաև՝ լիզինգի համար։

Լիզինգի միջոցով հնարավոր է ձեռք բերել անհրաժեշտ ավտոմեքենան կամ հատուկ տեխնիկան և շահագործել այն՝ առանց ամբողջ գումարը միանգամից վճարելու, իսկ վճարումները պլանավորել ճկուն և հասանելի պայմաններով։

Ինչպե՞ս դիմել լիզինգի Hamematir.com-ում

Հարթակում կարելի է լրացնել լիզինգի օնլայն դիմում-հայտ, որը կուղարկվի տարբեր լիզինգատու ընկերությունների՝ ձեր համաձայնությամբ։ Հայտն ստացող ընկերությունները ներկայացնում են իրենց առաջարկները, իսկ դուք՝ ընտրում լավագույն տարբերակը, հաստատում և մոտենում կազմակերպություն՝ պայմանագիր կնքելու։ Օնլայն դիմումների այս համակարգն օգնում է խնայել ժամանակը և ավելի տեղեկացված որոշում կայացնել՝ նախքան վերջնական պայմանագրի կնքումը։

Կարևոր նրբություններ պայմանագիր կնքելուց առաջ

Քանի որ Hamematir.com-ը միջնորդ է, ոչ թե լիզինգ տվող կազմակերպություն, պայմանագրի վերջնական պայմանները, սակագներն ու հաստատման որոշումները սահմանում են համապատասխան գործընկեր կազմակերպությունները։ Հայտ ներկայացնելուց առաջ ուշադիր ստուգե՛ք կանխավճարի, ապահովագրության, գրանցման և հնարավոր միջնորդավճարների պայմանները։

Դիմել վարկի