Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Նորություն · Վարկեր

Հիփոթեքային վարկավորումը 2027-ի շեմին. ի՞նչ փոփոխություններ են սպասվում

Հիպոթեքը շարունակում է մնալ ՀՀ ամենապահանջված վարկատեսակներից մեկը, սակայն 2027 թվականից գործելու են փոփոխություններ եկամտահարկի վերադարձի և պետական արտոնությունների վերաբերյալ։

ansharj guyqi varker​

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում 2027 թվականից

2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորումներով փոխվում են հիփոթեքային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի պայմանները։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ․

  • Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ստացված հիփոթեքային վարկերի գծով շահառուներին, եռամսյակային պարբերականությամբ, կշարունակվի վերադարձվել առավելագույնը 1,5 մլն դրամ։
  • Եկամտային հարկը ՉԻ վերադարձվի  2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում։
  • Եկամտային հարկը ՉԻ վերադարձվի նաև 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներում։

Ըստ ՊԵԿ-ի՝ նշված սահմանափակումները չեն վերաբերում Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքին։

Միաժամանակ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնելու վերջնաժամկետ սահմանված չէ, հետևաբար մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ստացված հիփոթեքային վարկերի մասով համապատասխան փաստաթղթերը հարկային մարմին քաղաքացիները կարող են ներկայացնել նաև 2025 թվականի հունվարի 1-ից հետո։

Խորհուրդ։ Եթե մտադիր եք ձեռք բերել բնակարան կամ այլ անշարժ գույք հիպոթեքով ու միաժամանակ օգտվել եկամտահարկից, շտապե՛ք օգտվել արտոնյալ պայմաններից մինչև 2027 թվականի հունվարի մեկը, օգտվե՛ք վարկերը համեմատելու հնարավորությունից և դիմե՛ք հիպոթեքի օնլայն մեկ հայտով՝ միաժամանակ մի քանի բանկի, խնայե՛ք ժամանակն ու նյարդերը։

Դիմել վարկի