Նորություն · Վարկեր
Հետադարձ հիփոթեք՝ կենսաթոշակառուների համար
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործելու է հետադարձ հիփոթեքի մասին օրենքը, որն արդեն ամրագրվել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում և ընդունվել Ազգային ժողովի կողմից՝ 2026 թվականի հուլիսի 3-ին։

Ի՞նչ է հետադարձ հիփոթեքը
Հետադարձ հիպոթեքը վարկային պայմանագրի նոր տեսակ է, որը կարող է կքնվել թոշակառուների և բանկի միջև։ Այն թոշակառուները, որոնք ունեն սեփական անշարժ գույք, կարող են գրավադրել բնակելի գույքը և դրա դիմաց ամեն ամիս բանկից ստանալ վճարումներ։ Գույքի գրավադրումից հետո թոշակառուն շարունակում է ապրել իր տանը և բանկին ոչինչ չի վճարում։
Հետադարձ հիպոթեքի պայմանագիրը դադարում է թոշակառու մահվան դեպքում, որից հետո ժառանգները վեց ամսվա ընթացքում կարող են դիմել բանկին և մարել թոշակառուին վճարված գումարը։ Այդ դեպքում անշարժ գույքն անցնում է ժառանգներին՝ որպես սեփականություն։ Եթե ժառանգները չեն ցանկանում մարել գույքի սեփականատիրոջը՝ մահացած թոշակառուին վճարված գումարները, սեփականության իրավունքն անցնում է բանկին կամ պայմանագրով նախատեսված այլ կողմին։
Կարևոր։ Նախագծի քննարկման փուլում նշվել է, որ անշարժ գույքը գնահատում է անկախ գնահատողը, և եթե բանկը այն վաճառում է ավելի թանկ գնով, քան սեփականատիրոջ պարտքն է, ապա այդ գումարային տարբերությունը կարող է տրվել թոշակառուի ժառանգներին։
Ո՞ւմ կարող է հարմար լինել հետադարձ հիպոթեքը
- Կենսաթոշառուներին, որոնք ունեն բնակարան, բայց սահմանափակ ընթացիկ եկամուտ
- Նրանց, ում համար կարևոր է մնալ սեփական տանը և չվաճառել այն
- Ընտանիքներին, որոնք ցանկանում են աջակցել ծնողներին՝ առանց բնակարանը օտարելու
Խորհուրդ։ Հետադարձ հիփոթեքը նվազեցնում է ժառանգներին մնացող գույքի արժեքը, ուստի ճիշտ կլինի որոշումը կայացնել ընտանիքի հետ միասին։

