Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Հոդված · Ապահովագրություն

Ճամփորդական ապահովագրություն․ անվտանգություն ուր էլ որ լինեք

Գործուղումներ, զբոսաշրջություն, այցելություն արտերկրում ապրող հարազատներին, բժշկական ծառայություններ կամ ուսում․ այս բոլորը ճամփորդելու առիթ են՝ լինեն դրանք հանգստի թե գործնական նպատակներով։ Խոստովանենք, որ ոչ միշտ է ճանապարհորդությունը հարթ ընթանում․ կարող են պատահել վնասվածքներ, անսպասելի առողջական խնդիրներ կամ առաջանալ չնախատեսված ծախսեր։ Հենց այսպիսի իրավիճակների համար է նախատեսված ճամփորդական ապահովագրությունը։

andznakan apahovagrutyun champordakan

Ի՞նչ է ճամփորդական ապահովագրությունը և ինչո՞ւ է պարտադիր վիզա ստանալիս կամ ճանապարհորդելիս

Ճամփորդական ապահովագրությունը ապահովագրական ծառայություն է, որը նախատեսված է արտերկրում գտնվելու ընթացքում անկանխատեսելի իրադարձությունների առաջացրած ծախսերը մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցելու համար՝ պայմանագրով սահմանված սահմանաչափերի շրջանակում։

Ծանոթացե՛ք ճամփորդական ապահովագրությունների հայաստանյան առաջարկներին, համեմատե՛ք պայմանները, ընտրե՛ք և դիմե՛ք օնլայն։

Օտար երկրում առողջական խնդիրների, դժբախտ պատահարի կամ այլ արտակարգ իրավիճակի դեպքում բժշկական ծառայությունների արժեքը կարող է բավականին բարձր լինել։ Ճամփորդական ապահովագրությունը հնարավորություն է տալիս նվազեցնել նման դեպքերի ֆինանսական ազդեցությունը և անհրաժեշտության դեպքում օգտվել բժշկական ու կազմակերպչական աջակցությունից։

Ճամփորդական ապահովագրության փաթեթները կարող են ներառել հետևյալ ծառայությունները՝

  • շտապ բժշկական օգնություն,
  • հոսպիտալացում,
  • բժշկական տեղափոխում,
  • բժշկական հայրենադարձում,
  • արտակարգ իրավիճակներում աջակցություն,
  • ուղեբեռի ապահովագրություն,
  • թռիչքի հետաձգում կամ չեղարկում։

Նշված ծառայությունների ընդգրկումը կախված է ապահովագրական պայմանագրից։ Հետևաբար, նախքան ապահովագրություն ձեռք բերելը կարևոր է ուսումնասիրել ծածկույթի սահմանաչափերը, բացառությունները և փոխհատուցման կարգը, որ կարելի է անել hamematir.com հարթակում։

Արդյո՞ք ցանկացած երկիր մեկնելու համար անհրաժեշտ է ճամփորդական ապահովագրություն

Ճամփորդական ապահովագրությունը պարտադիր չէ բոլոր երկրների համար։ Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ մուտքի և ապահովագրության սեփական պահանջները, ուստի ճանապարհորդությունից առաջ անհրաժեշտ է ճշտել տվյալ երկրի հյուպատոսական կամ սահմանային պահանջները։

Մասնավորապես, Շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ վիզա ստանալու համար դիմող քաղաքացիները պարտավոր են ներկայացնել համապատասխան բժշկական ապահովագրություն։

Եվրոպական միության Վիզաների օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Շենգենյան վիզայի համար ներկայացվող ապահովագրությունը պետք է՝

  • ունենա առնվազն 30 000 եվրոյի ապահովագրական ծածկույթ,
  • գործի Շենգենյան գոտու բոլոր անդամ երկրներում,
  • ընդգրկի ճանապարհորդության և տարանցման ամբողջ նախատեսված ժամանակահատվածը,
  • ներառի շտապ բժշկական օգնության, հիվանդանոցային բուժման և բժշկական պատճառներով հայրենադարձման ծախսերը։

Այս պահանջը նախատեսված է նաև Հայաստանից Շենգենյան վիզայի դիմում ներկայացնող քաղաքացիների համար։ Ծանոթացե՛ք Շենգենյան երկրների համար պահանջվող ապահովագրական փաթեթներին։

Ինչպե՞ս ձևակերպել ճամփորդական ապահովագրությունը Հայաստանում

Հայաստանում ճամփորդական ապահովագրություն կարելի է ձեռք բերել ապահովագրական ընկերությունների միջոցով՝ այցելելով գրասենյակ կամ ներկայացնելով ապահովագրության օնլայն հայտ։

Օնլայն ձևակերպման գործընթացը սովորաբար ներառում է մի քանի քայլ.

  1. Ընտրել ապահովագրության տեսակը․
  2. Նշել այցելության երկիրը կամ երկրները․
  3. Ընտրել ապահովագրության գործողության ժամկետը․
  4. Ներկայացնել ապահովագրվող անձի անհրաժեշտ տվյալները․
  5. Ընտրել ապահովագրական ծածկույթի չափը․
  6. Ընտրել ապահովագրող ընկերությունը․
  7. Հաստատել օնլայն հայտը։

Ձեր ընտրած բոլոր ապահովագրական ընկերությունները միաժամանակ ստանում են հայտը և ներկայացնում իրենց առաջարկը․ դուք համեմատում եք առաջարկներն ու ընտրում լավագույնը։

Կարևոր։ Ճամփորդական ապահովագրության գինը կարող է կախված լինել ճանապարհորդության տևողությունից, այցելության երկրից, ապահովագրվող անձի տարիքից, ընտրված ծածկույթի չափից և լրացուցիչ ծառայություններից։

Խորհուրդ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև այն հանգամանքին, թե արդյոք ապահովագրությունը գործում է սպորտային կամ արկածային ակտիվությունների, նախկինում առկա հիվանդությունների և հղիության հետ կապված դեպքերի ժամանակ։ Այս ծառայությունները կարող են պահանջել լրացուցիչ ծածկույթ կամ ընդհանրապես բացառված լինել պայմանագրից։

Դիմել վարկի