Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Հոդված · Ապահովագրություն

Մեքենայի ապահովագրությունը Հայաստանում․ պարտադիր ԱՊՊԱ-ից մինչև ճանապարհային ռիսկերի պաշտպանություն

Ավտոմեքենան ազատ տեղաշարժվելու հնարավորություն է տալիս, բայց դրա հետ մեկտեղ առաջանում են նաև ծախսեր, որոնք չէ կանխատեսել։ Նույնիսկ փոքր ճանապարհատրանսպորտային պատահարը կարող է հանգեցնել մեքենայի վերանորոգման ծախսերի, ժամանակի կորստի և միջադեպի մյուս մասնակիցների հետ հարցեր լուծելու անհրաժեշտության։ Իսկ եթե վնասները լուրջ են, ֆինանսական հետևանքները կարող են բավականին զգալի լինել։

apahovagrutyun avtomeqenaneri, meqenayi apahovagrutyun

Հայաստանում գործում են ավտո մեքենայի ապահովագրության պարտադիր և կամավոր տեսակներ, որոնք տարբերվում են իրենց պայմաններով, նպատակներով և ապահովագրական ծածկույթի ծավալով։ Եկե՛ք միասին հասկանանք, թե ինչ տարբերակներ կան և որ դեպքերում կարող են դրանք օգտակար լինել։

Hamematir.com-ում կարող եք համեմատել մեքենայի ապահովագրության արժեքը, ծանոթանալ հասանելի առաջարկներին և ներկայացնել ավտոմեքենայի ապահովագրության օնլայն հայտ։ Սա հնարավորություն է տալիս մեկ հարթակում տեսնել տարբերակները և ընտրել համապատասխան ապահովագրությունը՝ չառաջնորդվելով միայն ամենացածր գնով։

Ավտոմեքենայի ապահովագրության տեսակները Հայաստանում

Հայաստանում վարորդներին հասանելի են ավտոմեքենայի ապահովագրության երկու հիմնական տեսակներ։

  1. ԱՊՊԱ՝ պարտադիր ավտոապահովագրություն։ Այս ապահովագրական պոլիսը ծածկում է ապահովագրված վարորդի մեղքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասը։ Հատուցումն իրականացվում է սահմանված առավելագույն չափերի շրջանակում։ Միևնույն ժամանակ, ԱՊՊԱ-ն չի փոխհատուցում վթարի մեղավորի սեփական ավտոմեքենային պատճառված վնասը։
  2. ԿԱՍԿՈ՝ կամավոր ավտոապահովագրություն։ Այն նախատեսված է հենց ավտոմեքենան պաշտպանելու համար։ Կախված ապահովագրական ծրագրից՝ պոլիսը կարող է ծածկել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առաջացած վնասները, ավտոմեքենայի գողությունը, հրդեհը, բնական աղետների հետևանքները և այլ ռիսկեր։ Ապահովագրական դեպքերի ցանկը և փոխհատուցման պայմանները սահմանվում են պայմանագրով։

Որոշ վարորդների համար բավարար է միայն պարտադիր ապահովագրությունը, բայց ոմանք նախընտրում են լրացուցիչ պաշտպանություն ապահովել հենց իրենց ավտոմեքենայի համար։ Օրինակ՝ նոր կամ թանկարժեք մեքենաների սեփականատերերը հաճախ ընտրում են ԿԱՍԿՈ-ն, որպեսզի մեքենային վնաս պատճառելու դեպքում ստիպված չլինեն վերանորոգման ամբողջ ծախսը կատարել սեփական միջոցներով։

Ընտրությունը կախված է ավտոմեքենայի արժեքից, օգտագործման հաճախականությունից և նրանից, թե որքան ծանր կարող են լինել չնախատեսված ծախսերի ֆինանսական հետևանքները։

Ճանապարհային ռիսկերի և ՃՏՊ ապահովագրություն

Բոլոր վարորդները գիտեն, որ ճանապարհային իրավիճակը կարող է փոխվել ակնթարթորեն։ Երբեմն երթևեկության մասնակից այլ վարորդի մեկ սխալը բավական է, որ սովորական ուղևորությունն ավարտվի վնասված ավտոմեքենայով։ Բախում, կոտրված ապակի, կայանատեղիում անզգուշաբար հասցված վնասներ․ նման իրավիճակները միշտ չէ, որ հնարավոր է կանխել, նույնիսկ եթե վարորդը պահպանում է ճանապարհային երթևեկության կանոնները։

Հենց նման դեպքերի համար էլ նախատեսված է ռիսկերի ապահովագրությունը։ Այն օգնում է փոխհատուցել ֆինանսական ծախսերը, եթե տեղի է ունեցել ապահովագրական պոլիսում նշված դեպքերից որևէ մեկը։ Սակայն պետք չէ ակնկալել, որ ապահովագրական ընկերությունը փոխհատուցում կտրամադրի ցանկացած իրավիճակում։ Ապահովագրությունը գործում է պայմանագրով սահմանված շրջանակներում, որտեղ նշված են բացառությունները, չհատուցվող գումարը (ֆրանշիզան), սահմանափակումները և փոխհատուցում ստանալու կարգը։

Եթե տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կարևոր է ոչ միայն պարզել միջադեպի հանգամանքները, այլև ճիշտ ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը։ Անհրաժեշտ է արձանագրել վնասները, հավաքել պահանջվող տեղեկությունները և կապ հաստատել ապահովագրական ընկերության հետ։ Ավտոմեքենայի վերանորոգումը ցանկալի է սկսել զննումից ու հետագա գործողությունների հստակեցումից հետոմ, որպեսզի վնասի գնահատման և փոխհատուցման գործընթացում խնդիրներ չառաջանան։

Ինչպե՞ս ձևակերպել ավտոմեքենայի ապահովագրություն օնլայն

Այսօր մեքենան ապահովագրելու համար պարտադիր չէ այցելել ապահովագրական ընկերության գրասենյակ։ Ծառայությունը հասանելի է նաև օնլայն․ կարելի է նախապես իմանալ ապահովագրական պոլիսի արժեքը, ուսումնասիրել տարբեր ապահովագրական ընկերությունների պայմանները և ընտրել համապատասխան տարբերակը՝ առանց ժամանակ կորցնելու ճանապարհներին։

Ավտոմեքենայի պահովագրություն ընտրելիս կարևոր է, որ պոլիսների, գների և ձևակերպման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված լինի պարզ և հասկանալի՝ առանց թաքնված պայմանների։ Ուշադրություն դարձրեք ոչ միայն գնին, այլև այն հանգամանքին, թե ինչ ռիսկեր են ներառված ապահովագրական ծածկույթում, ինչպես է ձևակերպվում ապահովագրական դեպքը և ուր պետք է դիմել հարցեր առաջանալու դեպքում։

Hamematir.com-ում կարող եք համեմատել ավտոմեքենայի ապահովագրության արժեքը, ծանոթանալ հասանելի առաջարկներին և ներկայացնել օնլայն հայտ։ Այսպիսով՝ տարբերակները կարող եք տեսնել մեկ հարթակում և ընտրել համապատասխան ապահովագրությունը՝ առանց առաջնորդվելու միայն ամենացածր գնով։

ԱՊՊԱ կամ ԿԱՍԿՈ ձևակերպելուց առաջ ուշադիր ուսումնասիրեք պոլիսի պայմանները, սահմանափակումներն ու փոխհատուցման կարգը։ Չէ՞ որ լավ ապահովագրությունը պարզապես փաստաթուղթ չէ, այլ հնարավորություն՝ խուսափելու ավելորդ ֆինանսական անհանգստություններից, երբ ճանապարհին ամեն ինչ չի ընթանում ըստ պլանի։

Համեմատե՛ք ավտոմեքենայի ապահովագրության առաջարկները Hamematir.com-ում, ընտրե՛ք ձեզ համապատասխան տարբերակը և ներկայացրե՛ք օնլայն հայտ։ Ձեր ընտրած ապահովագրական ընկերությունները միաժամանակ ստանում են հայտը և ներկայացնում իրենց առաջարկը․ դուք համեմատում եք առաջարկներն ու ընտրում լավագույնը։

Դիմել վարկի