Հոդված · Վարկեր
Վարկեր միայն անձնագրով․ ինչպես ստանալ օնլայն վարկ արագ, առանց թղթաբանության
Եթե ձեզ շտապ գումար է անհրաժեշտ և ուզում եք ստանալ արագ վարկ միայն անձնագրով, ապա օնլայն վարկի դիմելու պարզ ընթացակարգը այն է, ինչ պետք է։ ՀՀ բանկերն ու ֆինանսական կազմակերպություններն առաջարկում են վարկեր միայն անձնագրով, իսկ գործընթացը հնարավոր է իրականացնել օնլայն, ընդամենը մի քանի քայլով։

Միայն անձնագրով վարկերը հարմար են այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են արագ ֆինանսական միջոցներ ստանալ՝ ժամանակ չկորցնելով փաստաթղթերի պատրաստման և ներկայացման վրա։ Մինչև դիմում ներկայացնելը, սակայն, անհրաժեշտ է ուսումնասիրել վարկատուի պահանջները, տարեկան փաստացի տոկոսադրույքը, մարման ժամկետը և հնարավոր լրացուցիչ վճարները։ Վարկային հաշվիչից օգտվելը նույնպես օգտակար կլինի հետագա ծախսերն ու բյուջեն պլանավորելու համար։
Սակայն մինչ դիմելը կարևոր է հասկանալ, թե ի՞նչ տեսակի վարկեր են հասանելի, ովքե՞ր կարող են օգտվել այդ հնարավորությունից և ի՞նչ պայմաններով է իրականացվում վարկի ձևակերպումը։
Ինչպիսի՞ վարկեր կարելի է ստանալ միայն անձնագրով
Միայն անձնագրով կարելի է ստանալ միայն փոքր և միջին չափի սպառողական վարկեր, որոնց տրամադրման համար ֆինանսական կազմակերպությունը կիրառում է փաստաթղթերի պարզեցված պահանջներ։ Այդպիսի վարկերը նախատեսված են տարբեր անձնական և կենցաղային կարիքների ֆինանսավորման համար։
Անձնագրով ստացվող հնարավոր վարկատեսակներից են՝
- Արագ սպառողական վարկերը։ Նախատեսված են անհետաձգելի անձնական ծախսերի, կենցաղային գնումների կամ այլ ընթացիկ կարիքների համար։
- Առցանց միկրովարկերը։ Փոքր գումարի վարկեր են, որոնց համար դիմումը ներկայացվում և մշակվում է առցանց հարթակում։
- Կարճաժամկետ վարկերը։ Տրամադրվում են որոշակի ժամանակահատվածով՝ հիմնականում ընթացիկ ֆինանսական կարիքները հոգալու նպատակով։
- Անկանխիկ վարկերը։ Հաստատվելուց հետո գումարը կարող է փոխանցվել հաճախորդի բանկային հաշվին կամ քարտին։
- Նպատակային սպառողական վարկերը։ Կարող են տրամադրվել որոշակի ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման համար։
«Միայն անձնագրով» արտահայտությունն, իհարկե, չի նշանակում, որ վարկ ստանալու համար անհրաժեշտ է բացառապես մեկ փաստաթուղթ։ Ֆինանսական կազմակերպությունը կարող է լրացուցիչ ստուգել դիմողի եկամուտները, վարկային պատմությունը, զբաղվածությունը և վճարունակությունը։
Ովքե՞ր կարող են ստանալ վարկ միայն անձնագրով
Միայն անձնագրով վարկ ստանալու հնարավորությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք համապատասխանում են տվյալ ֆինանսական կազմակերպության սահմանած պահանջներին։ Այդ պահանջներն են՝
- ՀՀ քաղաքացիություն կամ վարկատուի կողմից ընդունելի իրավական կարգավիճակ,
- անձը հաստատող վավեր փաստաթուղթ,
- սահմանված նվազագույն տարիքային շեմին համապատասխանություն,
- բավարար վճարունակություն,
- վարկային պատմության վերաբերյալ ընդունելի գնահատական,
- անհրաժեշտության դեպքում՝ եկամտի կամ զբաղվածության մասին տեղեկությունների տրամադրում։
Միայն անձնագրով վարկեր տրամադրվում են նաև այն անձանց, ովքեր չունեն գրանցված աշխատանք։ Այդ դեպքում վճարունակությունը գնահատվում է անհատական մոտեցմամբ։ Կարևորվում է վարկային պատմությունը, իսկ ժամկետանց պարտքերը կարող են ազդել առաջարկվող պայմանների վրա։
Պետք է հիշել, սակայն, որ անձնագրի առկայությունը դեռևս չի երաշխավորում վարկի տրամադրումը։ Վերջնական որոշումը կայացնում է վարկատուն՝ դիմողի տվյալների և ֆինանսական հնարավորությունների գնահատման արդյունքում։
Օնլայն վարկեր անձնագրով․ ինչպես է ձևակերպվում
Օնլայն վարկավորումը հնարավորություն է տալիս վարկի դիմում ներկայացնել՝ առանց ֆինանսական կազմակերպության գրասենյակ այցելելու։ Օնլայն վարկի ձևակերպումը հիմնականում ներառում է հետևյալ քայլերը։
- Վարկային առաջարկի ընտրություն։ Ուսումնասիրե՛ք ֆինանսական կազմակերպությունների վարկային առաջարկները և ընտրե՛ք համապատասխան վարկատեսակը։ Ուշադրություն դարձրեք տրամադրվող գումարի չափին, մարման ժամկետին, անվանական և տարեկան փաստացի տոկոսադրույքներին։
- Օնլայն դիմումի լրացում։ Կայքում կամ հավելվածում լրացրեք վարկային հայտը։ Սովորաբար պահանջվում են անձնական տվյալներ, կապի միջոցներ և անձը հաստատող փաստաթղթի տվյալներ։
- Անձի նույնականացում։ Նույնականացումը կարող է իրականացվել անձնագրային տվյալների, լուսանկարի, տեսանույնականացման կամ այլ էլեկտրոնային մեխանիզմների միջոցով։
- Վարկունակության գնահատում։ Ֆինանսական կազմակերպությունը ուսումնասիրում է դիմողի տրամադրած տեղեկությունները, անհրաժեշտության դեպքում ստուգում վարկային պատմությունը և գնահատում պարտավորությունները կատարելու հնարավորությունը։
- Վարկի հաստատում և պայմանագրի կնքում։ Դրական որոշման դեպքում հաճախորդին ներկայացվում են վարկի անհատական պայմանները։
- Գումարի ստացում։ Պայմանագրի կնքումից հետո գումարը կարող է փոխանցվել հաճախորդի բանկային հաշվին կամ քարտին՝ տվյալ կազմակերպության սահմանած կարգով։
Օնլայն վարկավորման գործընթացը կարող է իրականացվել առանց թղթային փաստաթղթերի ներկայացման և առանց գրասենյակ այցելելու։ Այնուամենայնիվ, ամբողջությամբ առանց ստուգումների վարկ ստանալ հնարավոր չէ․ ֆինանսական կազմակերպությունները պարտավոր են իրականացնել հաճախորդի նույնականացում և կիրառել վարկունակության գնահատման համապատասխան ընթացակարգեր։
Ինչի՞ն ուշադրություն դարձնել միայն անձնագրով վարկ ստանալիս
Վարկային առաջարկ ընտրելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն գումարի տրամադրման արագությունը, այլև՝ դրա իրական արժեքը։ Մինչև պայմանագիր կնքելը խորհուրդ է տրվում՝
- համեմատել տարբեր կազմակերպությունների առաջարկած վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքները,
- հաշվարկել վարկի ամբողջ ժամանակահատվածում վերադարձվող գումարը,
- ուսումնասիրել միջնորդավճարներն ու սպասարկման հնարավոր ծախսերը,
- ծանոթանալ ժամկետանց վճարումների հետևանքներին,
- ճշտել վաղաժամկետ մարման հնարավորությունները,
- գնահատել՝ արդյոք ամսական վճարը համապատասխանում է ձեր եկամուտներին։
Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք նաև անձնական տվյալների անվտանգությանը։ Մի փոխանցեք ձեր բանկային քարտի PIN կոդը, գաղտնաբառերը կամ մեկանգամյա հաստատման կոդերը այլ անձանց։ Կարդացե՛ք նաև, թե Ինչպես են փոխանցվում ձեր տվյալները hamematir.com հարթակի միջոցով օնլայն վարկի դիմելիս։
Խորհուրդ։ Նախքան վարկի դիմելը, համեմատե՛ք ՀՀ բոլոր բանկերի վարկային առաջարկները՝ տեսնելու համար, թե որ բանկն է տրամադրում ամենաշահավետ պայմանները միայն անձնագրով։ Իսկ օնլայն ձևակերպումների համար օգտվե՛ք Hamematir.com հարթակից։


