Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Հոդված · Վարկեր

Ինչպես գնել առգրավված (օտարված) լիզինգով ավտոմեքենաներ և տեխնիկա Հայաստանում

Ավտոմեքենայի կամ հատուկ տեխնիկայի ձեռքբերումը զգալի ֆինանսական ներդրում է պահանջում, հատկապես եթե խոսքը բիզնեսի համար նախատեսված կոմերցիոն տրանսպորտի կամ սարքավորումների մասին է։ Այս դեպքում գնվող տեխնիկայի հետ կապված ծախսերը նվազեցնելու տարբերակներից մեկը կարող է լինել լիզինգային ընկերություններին վերադարձված գույքի ձեռքբերումը։

Ինչպես գնել առգրավված (օտարված) լիզինգով ավտոմեքենաներ և տեխնիկա Հայաստանում

Խոսքը այն ավտոմեքենաների, տրանսպորտային միջոցների և տեխնիկայի մասին է, որոնք վերադարձվել են լիզինգային ընկերություններին՝ նախկին հաճախորդների կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառով։ Նման առաջարկները կարող են հնարավորություն տալ տրանսպորտ կամ տեխնիկա ձեռք բերել շուկայականից ավելի մատչելի գնով։

Ցանկանո՞ւմ եք ավտոմեքենա կամ հատուկ տեխնիկա ձեռք բերել լիզինգով։ Ներկայացրե՛ք լիզինգի օնլայն հայտ Hamematir.com հարթակում։

Ի՞նչ է օտարված լիզինգային գույքը և ինչո՞ւ է շահավետ այն գնելը

Օտարված լիզինգային գույք սովորաբար անվանում են այն ավտոմեքենաները, բեռնատարները և սարքավորումները, որոնք լիզինգային ընկերությունը վերադարձնում է իր տնօրինությանը՝ հաճախորդի կողմից պայմանագրի պայմանները խախտելու դեպքում։ Վերադարձվելուց հետո այդ գույքը կարող է կրկին վաճառքի հանվել, այդ թվում՝ մասնագիտացված հարթակների և աճուրդների միջոցով։

Նման առաջարկների հիմնական առավելությունը նոր կամ համարժեք տեխնիկայի ավելի մատչելի գնով ձեռքբերման հնարավորությունն է։ Ձեռնարկատերերի համար սա կարող է լինել ավտոպարկը թարմացնելու, աշխատանքային սարքավորումներ ձեռք բերելու կամ գործունեությունն ընդլայնելու տարբերակ՝ առանց բյուջեի վրա չափազանց մեծ ֆինանսական բեռ ստեղծելու։

Հայաստանում նման առաջարկները կարող են հետաքրքրել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ ընկերություններին, որոնց անհրաժեշտ են բեռնատարներ, շինարարական տեխնիկա, ավտոբուսներ և մարդատար ավտոմեքենաներ։

Այնուամենայնիվ, ցածր գինը միշտ չէ, որ նշանակում է շահավետ գնում։ Անհրաժեշտ է հաշվի առնել գույքի տեխնիկական վիճակը, շահագործման տարիները, վազքը, համալրումը և վերանորոգման հնարավոր ծախսերը։

Ինչպե՞ս գտնել և ընտրել օտարված ավտոմեքենա կամ հատուկ տեխնիկա

Հարմար տարբերակ փնտրելիս արժե ուսումնասիրել լիզինգային կազմակերպությունների, բանկերի և վերադարձված տեխնիկայի վաճառքով զբաղվող մասնագիտացված հարթակների առաջարկները։ Տարբերակները համեմատելիս կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն սկզբնական գնին, այլև ձեռքբերման պայմաններին։

Ընտրություն կատարելուց առաջ խորհուրդ է տրվում անպայման ստուգել՝

  • Տեխնիկական վիճակը․ շարժիչը, փոխանցման տուփը, ընթացամասը, էլեկտրոնիկան և հիմնական աշխատանքային մեխանիզմները։
  • Շահագործման պատմությունը․ վազքը, նախկին սեփականատերերի քանակը և հնարավոր վնասվածքները։
  • Իրավական կարգավիճակը․ գույքի փաստաթղթերը, վաճառողի՝ այն օտարելու իրավունքը, ինչպես նաև հնարավոր սահմանափակումներն ու ծանրաբեռնվածությունները։
  • Վճարման պայմանները․ սեփական միջոցներով ձեռքբերման կամ նոր լիզինգ ձևակերպելու հնարավորությունը։
  • Լրացուցիչ ծախսերը․ վերանորոգում, գրանցում, տեղափոխում և փաստաթղթերի ձևակերպում։

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել անկախ տեխնիկական ախտորոշմանը։ Առգրավված տեխնիկան հաճախ վաճառվում է «ինչպես կա» (as is) վիճակում՝ առանց վաճառողի կողմից երաշխիքի։ Այդ պատճառով գործարքը կնքելուց առաջ ցանկալի է դիմել մասնագիտացված ավտոսպասարկման կենտրոն և ստանալ մասնագիտական եզրակացություն։

Եթե գնումը ֆինանսավորելու համար անհրաժեշտ է վարկ կամ լիզինգ, համեմատեք բանկերի և լիզինգային կազմակերպությունների առաջարկները։ Hamematir.com հարթակում կարող եք  ներկայացնել լիզինգի օնլայն հայտ՝ առանց տարբեր կազմակերպություններին առանձին դիմելու անհրաժեշտության։

Քայլ առ քայլ․ ինչպես գնել օտարված լիզինգային գույք

Գնումն անվտանգ իրականացնելու և չնախատեսված ծախսերից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել հետևյալ քայլերին։

  1. Գտեք համապատասխան առաջարկը։ Որոշե՛ք, թե ինչ տեսակի ավտոմեքենա կամ տեխնիկա է ձեզ անհրաժեշտ, ինչ բյուջե ունեք և ինչ տեխնիկական բնութագրեր են կարևոր։
  2. Ստուգե՛ք գույքը։ Կազմակերպեք անկախ տեխնիկական ախտորոշում, ուսումնասիրեք փաստաթղթերը և ճշտեք գույքի իրավական կարգավիճակը։
  3. Հաշվարկե՛ք ամբողջական արժեքը։ Հաշվի առեք գնման գինը, կանխավճարը, հնարավոր վերանորոգման ծախսերը, միջնորդավճարները և այլ ուղեկցող վճարները։
  4. Ընտրե՛ք ֆինանսավորման եղանակը։ Եթե սեփական միջոցները բավարար չեն, դիտարկեք նոր լիզինգ ձևակերպելու հնարավորությունը և համեմատեք ֆինանսական կազմակերպությունների առաջարկները։
  5. Կնքե՛ք պայմանագիրը։ Ուշադիր ուսումնասիրեք վճարումների ժամանակացույցը, տոկոսադրույքը, կողմերի պարտավորությունները և գույքի հանձնման պայմանները։
  6. Ավարտե՛ք գործարքը։ Ստացեք անհրաժեշտ փաստաթղթերը, ստուգեք գույքի համալրումը և սահմանված կարգով գրանցեք տրանսպորտային միջոցը կամ սարքավորումը։

Գործնական խորհուրդ․ որոշում մի՛ կայացրեք միայն գրավիչ գնի հիման վրա։ Երբեմն օտարված ավտոմեքենայի կամ հատուկ տեխնիկայի վերականգնման ծախսերն այնքան մեծ են լինում, որ սկզբնական խնայողությունն այլևս իմաստ չի ունենում։ Նախապես նախատեսեք վերանորոգման և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ լրացուցիչ բյուջե։

Ինչպե՞ս գնումն ավելի շահավետ դարձնել

Օտրաված լիզինգային գույք ձեռք բերելը կարող է ֆինանսապես հիմնավորված որոշում լինել, եթե մանրակրկիտ ստուգեք ընտրված գույքը, գնահատեք բոլոր ծախսերը և ճիշտ ընտրեք վճարման եղանակը։ Հատկապես կարևոր է համեմատել տեխնիկայի գինը դրա իրական վիճակի և հետագա շահագործման ծախսերի հետ։

Մի՛ շտապեք համաձայնել առաջին իսկ առաջարկին։ Համեմատեք ֆինանսավորման պայմանները, կանխավճարի չափը, ժամկետները և վարկի կամ լիզինգի ընդհանուր գերավճարը։

Ընտրե՛ք ֆինանսավորման հարմար պայմաններ Hamematir.com հարթակում և դիմե՛ք լիզինգի օնլայն։ Մեկ հայտի միջոցով կարող եք խնայել ժամանակը՝ տարբեր առաջարկներ փնտրելու և մի քանի ֆինանսական կազմակերպությունների առանձին դիմելու փոխարեն։

Hamematir.com-ը առցանց հարթակ է, որն օգնում է համեմատել Հայաստանի գործընկեր բանկերի և ապահովագրական ընկերությունների վարկային ու ապահովագրական առաջարկները և ներկայացնել մեկ հայտ։

Համեմատե՛ք։ Ընտրե՛ք։ Ստացե՛ք լավագույն առաջարկը։

Դիմել վարկի