Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Հոդված · Վարկեր

Սպառողական վարկերը Հայաստանում․ ինչ իմանալ դիմելուց առաջ

Սպառողական վարկը ֆիզիկական անձանց տրամադրվող դրամական միջոց է։ Այն օգտագործվում է անձնական, կենցաղային կամ ընտանկան կարիքների համար և բիզնես նպատակներ չի հետապնդում։

Սպառողական վարկերը Հայաստանում․ ինչ իմանալ դիմելուց առաջ

Ի՞նչ է սպառողական վարկը և ե՞րբ կարելի է դիմել

Սպառողական վարկերը տրամադրվում են գրավով կամ առանց գրավի։ Սպառողական վարկ են համարվում նաև խանութներում ձևակերպվող ապառիկները։

Սպառողական վարկի համար կարող եք դիմել, եթե՝

  • ունեք կայուն եկամուտ․
  • ունեք դրական կամ չեզոք վարկային պատմություն․
  • եթե վարկային բեռը թույլ է տալիս․
  • ունեք կոնկրետ անհրաժեշտություն (կենցաղային տեխնիկայի ձեռքբերում, բուժում, ուսման վճար, վերանորոգում և այլն)։

Ծանոթացե՛ք ՀՀ բոլոր բանկերի սպառողական վարկերի պայմաններին, համեմատե՛ք դրանք ու ընտրե՛ք լավագույն տարբերակը ձեզ համար։

Սպառողական վարկ ստանալու համար բանկ այցելելը պարտադիր չէ։ Շատ բանկերի կայքերում և հավելվածներում հասանելի է օնլայն դիմելու հնարավորությունը, իսկ hamematir.com հարթակում կարելի է մեկ օնլայն հայտով դիմել բոլոր բանկերին․ մեկ բանկից մերժում ստանալու դեպքում հայտն ավտոմատ վերահասցեավորվում է ձեր կողմից ընտրված հերթականությամբ հաջորդ բանկին՝ խնայելով ձեր ժամանակը։

Կարդացե՛ք, թե Ինչպես է աշխատում հայտի կասկադը hamematir.com հարթակում։

Սպառողական վարկի օնլայն դիմում ներկայացնելու դեպքում պատասխանը տրվում է րոպեների կամ 1 աշխատանքային օրվա ընթացքում

Ի՞նչ են ստուգում բանկերը սպառողական վարկի տրամադրման համար

Սպառողական վարկի տրամադրման համար բանկերը նախ և առաջ ստուգում են վարկառուի վարկունակությունը և վստահելիությունը։

Ի՞նչ է դա ենթադրում։ Բանկերն ու վարկային կազմակերպություններն ստուգում են ձեր՝

  • Վարկային պատմությունը
    • Նախկին և ներկա վարկերը
    • Վճարումների կարգապահւթյունը,
    • Երաշխավորությունները
    • Վարկային սքորը
  • Եկամուտները և զբաղվածությունը
    • Աշխատանքային փորձը ներկա աշխատանքի վայրում (3-6 ամիս)
    • Պաշտոնական եկամուտը
    • Այլ եկամուտներ
  • Եկամուտ/պարտավորվածություն հարաբերակցությունը։ Վարկերի ամսական մարումների հանրագումարը չպետք է գերազանցի անձի ամսական մաքուր եկամտի 35-40%-ը։
  • Տարիքային սահմանափակումներ և անձնական տվյալներ։
    • Վարկը վերցնելու պահին վարկառուն պետք է լինի չափահաս(18+)։ Մինչև վարկի մարման ավարտը վարկառուի տարիքը չպետք է գերազանցի 63-65 տարեկանը։
    • Վարկառուն պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ։

Եթե սպառողական վարկը մեծ գումար է ենթադրում, դիտարկվում են գրավադրման տարբերակները։ Գրավով վարկի համար ստուգվում են նաև՝

  • Գրավադրվող անշարժ կամ շարժական գույքի շուկայական արժեքը,
  • Երաշխավորի առկայությունը, նրա վարկային պատմությունը և եկամուտները։

Ինչպե՞ս պատրաստվել սպառողական վարկի դիմելիս և նվազեցնել մերժման հավանականությունը

Սպառողական վարկի համար բանկերին կամ վարկային կազմակերպություններին դիմելուց առաջ պետք է պատրաստվել։ Ահա հինգ քայլ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում՝

  1. Գնահատե՛ք ձեր բյուջեն․ արդյո՞ք այն բավարար է սպառողական վարկի ծանրաբեռնվածությանը դիմանալու համար։ Կարող եք կատարել բանկերի կողմից սահմանված զուտ եկամտի 30-40 տոկոսի հաշվարկ կամ օգտվել վարկունակության հաշվիչից։
  2. Ստուգե՛ք ձեր վարկային պատմությունը։ Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտ դառնալ վարկի ստացման համար։
  3. Համեմատե՛ք շուկայի առաջարկները։
  4. Ուշադրությո՛ւն դարձրեք փաստացի տոկոսադրույքին, որը ներառում է բոլոր լրացուցիչ վճարները։
  5. Պատրաստեք փաստաթղթերը՝
    • Անձնագիր կամ նույնականացման քարտ,
    • Հանրային ծառայությունների համարանիշ,
    • Եկամուտների հավաստման մասին տեղեկանք աշխատավայրից կամ հարկային հայտարարագիր։

Ինչպե՞ս ստանալ սպառողական վարկ․ օնլայն դիմում և արագ պատասխան

Սպառողական վարկ վերցնելու համար կարող եք այցելել ընտրված բանկի մոտակա մասնաճյուղ կամ դիմել օնլայն՝ բջջային հավելվածների ու կայքերի միջոցով։ Հաստատումը տևում է մի քանի րոպե։ 

Ուշադրություն։ Սպառողական վարկ ստանալու համար hamematir.com հարթակում կարելի է մեկ օնլայն հայտով դիմել բոլոր բանկերին․մեկ բանկից մերժում ստանալու դեպքում հայտն ավտոմատ վերահասցեավորվում է ձեր կողմից ընտրված հերթականությամբ հաջորդ բանկին։

Ի՞նչ է անհրաժեշտ առցանց դիմելու համար՝

  • Նույնականացում,
  • Դրական վարկային պատմություն,
  • Եկամուտների հաշվառում։

Խորհուրդներ օնլայն դիմողներին

  • Նախապատվությունը տվեք Ձեր աշխատավարձային բանկին․ հաստատման հնարավորությունն ավելի մեծ կլինի։
  • Մի՛ դիմեք միաժամանակ բազմաթիվ վարկերի։ Կարճ ժամանակահատվածում շատ հարցումները բացասաբար են անդրադառնում ձեր վարկային միավորի (սքորինգի) վրա, ինչը կարող է մերժման պատճառ դառնալ:
Դիմել վարկի