Հոդված · Վարկեր
Անասնապահական և գյուղատնտեսական անտոկոս վարկեր պետական աջակցությամբ
Գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով ՀՀ կառավարությունը աջակցում է գյուղատնտեսներին և ֆերմերներին՝ սեփական բիզնես սկսելու և այն վարելու համար։

ՀՀ բանկերը համագործակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ և ֆինանսավորում են գյուղատնտեսական և անասնապահական վարկերը, որոնք ներառում են պետական սուբսիդիաներ։
Անասնապահական վարկեր և անասնաբուծության զարգացման ծրագրեր
Անասնապահական վարկերը ՀՀ բանկերում սերտորեն կապված են ՀՀ կառավարության՝ անասնաբուծության զարգացման ծրագրերի հետ, որոնցով զբաղվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։ Երկրում անասնապահությունը զարգացնելու համար էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հետևյալ ծրագրերը՝
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագիր (2024-2028թթ․)
- Տեղական ցեղատեսակի բուծման համար տրամադրում է մինչև 300 հազար ՀՀ դրամ։
- Ներկրված ցեղատեսակների համար՝ մինչև 450 հազար ՀՀ դրամ։
- Պետական ծրագրով փոխհատուցում է վարկի 50%-ը։
- Մեկ շահառուն կարող է գնել 5-ից մինև 1000 գլուխ անասուն։
Կովերի արհեստական սերմնավորման ծրագիր (2025-2026թթ․)
- Արժեքը՝ մոտ 15 հազար ՀՀ դրամ
- Ծախսի մոտ 70%-ը (10 հազար ՀՀ դրամ) փոխհատուցվում է պետության կողմից, իսկ մյուս 30%-ը (5000 ՀՀ դրամ)՝ մասնավոր ընկերության կողմից։
«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագիր (2025-2028թթ)
Ծրագրի շրջանակներում վարկառուին է ներկայացվում «խելացի» անասնաշենքի երեք տարբեր մոդել, որոնց արժեքը կազմում է՝
- Առավելագույնը 30 մլն ՀՀ դրամ,
- Առավելագույնը 46 մլն ՀՀ դրամ,
- Առավելագույնը՝ 114 մլն ՀՀ դրամ։
Պետական աջակցությունն իրենից ենթադրում է մասնակի փոխհատուցում կամ 0-2% սուբսիդավորվող վարկեր։
Խոշոր եղջերավոր կենդանիների (տավարաբուծության) ծրագիր (2025-2029թթ․)
- Բազային միավորի արժեք՝ 1.1 մլն ՀՀ դրամ
- Փոխհատուցում / վարկեր. 50% փոխհատուցում և 0% սուբսիդավորվող վարկեր՝ մինչև 1.1 միլիարդ դրամ գումարի չափով:
Պետական ծրագրերով անասնապահական ծրագրերի նպատակային ուղղություններն են՝
- Գյուղատնտեսական կենդանիների ձեռքբերում
- Անասնաշենքերի կառուցում և տեխնոլոգիական ապահովում
- Անասնակերի ձեռքբերում
- Մեղվաբուծության (մեղվաընտանիքներ, փեթակներ) զարգացում։
Անասնաբուծության զարգացման ծրագրերի մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կայքում, կամ զանգահարելով Թեժ Գիծ (8140)։
Գյուղատնտեսական և անասնապահական վարկերի ՀՀ բոլոր բանկերի առաջարկներին կարող եք ծանոթանալ և դիմել օնլայն մեր կայքում՝ hamematir.com:
Ինչպե՞ս ստանալ գյուղատնտեսական անտոկոս վարկ․ սուբսիդավորման պայմանները
Գյուղատնտեսական անտոկոս վարկերը սուբսիդավորվում են պետության կողմից և ուղղված են ագրոպարենային ոլորտին կամ անասնաբուծությանը։ Դրանց գլխավոր առանձնահատկությունը տոկոսադրույքի սահմանումն է, որը շահառուի համար կազմում է՝
- Ընդհանուր դեպքերում՝ 5% (սովորական ագրոպարենային վարկեր),
- Գյուղատնտեսական կոոպերատիվների համար՝ 3%,
- Սահմանամերձ համայնքներում կամ սոցիալական աջակցություն ունեցող գոտիներում՝ 0% (անտոկոս),
- Կառավարության կողմից առանձին հաստատված 0% տոկոսադրույքով ծրագրի շրջանակներում՝ 0%։
0% տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի սահմանաչափը 1-2 մլն ՀՀ դրամ է։
Ագրոպարենային ծրագրերով տրամադրվող վարկերի սահմանաչափը 3-15մլն ՀՀ դրամ է։ Բանկերի ծրագրերով այն կարող է հասնել մինչև 45 մլն-ի՝ կախված բանկից։
- Մարման ժամկետը՝ 3 տարի։
- Տրվում է 6 ամիս կամ 1 տարի արտոնյալ ժամանակահատվածով, որի ժամանակ վարկառուն վճարում է միայն վարկի տոկոսները։
Վարկի նպատակները՝
- Մեղվաբուծություն
- Անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում
- Գյուղատնտեսական կենդանիների ձեռքբերում
- Կերի, սերմերի և տնկիների ձեռքբերում
- Հողի մշակում և շրջանառու միջոցների համալրում
- Ոռոգման համակարգերի ներդրում և ագրովերամշակում
Ծրագիրն իրականացվում է այն բանկերի հետ, որոնք համագործակցում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ՝
- Արարատբանկ,
- ՎՏԲ-Հայաստան բանկ,
- Ամերիաբանկ և այլն։
Հատուկ գյուղատնտեսական վարկեր և անասնապահական վարկերի հնարավորություններ
ՀՀ որոշ առևտրային բանկեր առաջարկում են հատուկ գյուղատնտեսական վարկեր։ Դրանք այն բանկերն են, որոնք համագործակցում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ։ Հատուկ վարկերի տեսակներին են պատկանում՝
- Սուբսիդավորվող գյուղվարկը՝ մինչև 2 մլն ՀՀ դրամ սահմանաչափով։
- Գյուղատնտեսական վարկը՝ հետվճարով (ԵՄ ֆինանսավորմամբ)։ Իրականացվում է EBRD-ի հետ համագործակցությամբ։
- Առավելագույն գումարը՝ 3 մլն եվրոյին համապատասխան գումար՝ ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով։
- Հետվճարը՝ վարկի գումարի մինչև 15%-ը
Վարկի նպատակը՝
- Հիմնական միջոցների (տրանսպորտային միջոցների, սարքավորումների, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների) ձեռքբերում,
- Շինարարական աշխատանքների իրականացում (բացառությամբ բազմաբնակարան շենքերի),
- Հիմնական միջոցների ձեռքբերումից առաջացած կրեդիտորական պարտքի մարում (վարկային/լիզինգի պայմանագրի կնքումից մինչև 60 օրացուցային օր վաղեմության)։
- Վարկի արժույթը՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո
- Վարկի գումարը՝ 10 հազարից 3 մլն եվրո կամ համարժեք ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար
- Մարման ժամկետը՝ 6-84 ամիս
- Հետվճարի չափ՝ Վարկի գումարի մինչև 15 տոկոսի չափով
Գործում են հատուկ պայմաններ Արցախից տեղահանվածների համար։
Խորհուրդներ գյուղատնտեսական վարկերով հետաքրքրվողներին
- Ուսումնասիրե՛ք սահմանամերձ բնակավայրերի համար գործող պետական անտոկոս կամ արտոնյալ վարկավորման ծրագրերը։
- Ծանոթացե՛ք ՀՀ բոլոր բանկերի գյուղատնտեսական վարկավորման առաջարկներին մեկ վայրում՝ hamematir.com, դիմե՛ք օնլայն վարկի համար մեկ հայտով։


