Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Հոդված · Վարկեր

Գյուղատնտեսական վարկերը Հայաստանում․ պայմանները, ուղղությունները և հնարավորությունները

Գյուղատնտեսական վարկը բիզնես վարկի տեսակ է, որը տրամադրվում է գյուղում սեփական բիզնես ստեղծելու համար, և քանի որ գյուղատնտեսական վարկերը նպատակային են, բանկերը հետևում են, որ դրանք ծախսվեն գյուղատնտեսական նպատակներով։

Գյուղատնտեսական վարկերը Հայաստանում․ պայմանները, ուղղությունները և հնարավորությունները

ՀՀ-ում գյուղատնտեսական վարկերից օգտվում են հիմնականում անհատ գյուղատնտեսները, իսկ վարկեր տրամադրում են առևտրային բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները։

Ծանոթացե՛ք ՀՀ գյուղատնտեսական վարկերի առաջարկներին, համեմատե՛ք պայմաններն ու դիմե՛ք օնլայն։

Ի՞նչ նպատակներով են տրամադրվում գյուղատնտեսական վարկերը

Գյուղատնտեսական վարկերը տրվում են գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու համար։ Դրանք ուղղված են ոչ այնքան անհատ գյուղատնտեսներին, որքան՝ երկրում գյուղատնտեսությունը զարգացնելու քաղաքականությանը։ Գյուղատնտեսությունը Հայաստանում շատ եկամտաբեր չէ, ու որպեսզի լրիվ չվերանա, պետությունը սուբսիդիաներ է տալիս գյուղացիներին։

Գյուղվարկերի նպատակային ուղղություններն են՝

  • Անասնաբուծություն, թռչնաբուծություն և մեղվաբուծություն (անասնապահական վարկեր)
  • Ջերմոցային և ինտենսիվ այգիների հիմնում,
  • Կերի, սերմերի, տնկիների և պարարտանյութերի ձեռքբերում,
  • Ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրում։

Միջին և խոշոր գյուղատնտեսական վարկեր և վարկային ծրագրեր

Գյուղատնտեսական վարկերը լինում են սուբսիդավորվող և առանց սուբսիդավորման։

Պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկեր

Սուբսիդավորվող վարկերը ֆինանսավորվում են պետության կողմից։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ագրոպարենային ծրագիր, որը գյուղատնտեսներին առաջարկում է հետևյալ պայմանները՝

  • Գումարը՝ 3–15 մլն ՀՀ դրամ
  • Ժամկետը՝ մինչև 3 տարի (արտոնյալ ժամկետը՝ մինչև 6 ամիս)
  • Տոկոսադրույքը՝ 5%, գյուղկոոպերատիվների համար՝ 3%, սահմանամերձ համայնքներում՝ 0%
  • Ուղղությունները՝ անասնապահություն, մեղվաբուծություն, կեր, սերմեր, տնկիներ, ոռոգում և ագրովերամշակում։

Վարկատեսակի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում՝ mineconomy.am։

Հայաստանում սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկեր տրամադրում են Արարատբանկն ու Ֆաստբանկը։

Արարատբանկն առաջարկում է սուբսիդավորվող գյուղվարկեր հետևյալ պայմաններով՝

  • Գումարը՝ մինչև 2 մլն ՀՀ դրամ
  • Սուբսիդավորումը՝ 100%
  • Անվանական տոկոսադրույքը՝ 13 %
  • Կամ տրամադրում է մինչև 500 մլն ՀՀ դրամ սովորական պայմաններով։

Ֆաստբանկն առաջարկում է պետական սուբսիդավորմամբ ագրոպարենային վարկեր։

  • Գումարը՝ 1-2 մլն ՀՀ դրամ
  • Մինչև 0% անվանական տոկոսադրույքով

Չսուբսիդավորվող, առանց գրավի գյուղատնտեսական վարկեր

ՀՀ բանկերը տրամադրում են նաև չսուբսիդավորվող և առանց գրավի գյուղատնտեսական վարկեր։  Օրինակ՝

  • FINCA Armenia-ն առաջարկում է անգրավ և գրավով գյուղատնտեսական վարկեր, արժեշղթայի վարկեր և «Բերրի» արագ ֆինանսավորման լուծումներ:
  • Acba Bank-ը տրամադրում է առանց գրավի գյուղատնտեսական վարկեր՝ էլեկտրոնային ստորագրությամբ և ճկուն մարման գրաֆիկով:

Ի՞նչ պետք է իմանալ գյուղ վարկերի համար դիմելիս

Գյուղատնտեսությունը ռիսկային գործ է, և բանկերը հակված են վարկի դիմաց գրավ պահանջելու։ Երաշխավորներն այս դեպքում կարող են օգնել միայն փոքր գումարներ ստանալիս։ Մեծ վարկերի դեպքում բանկերը որպես գրավ ընդունում են տներ, հողամասեր, մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա և այլն։

Գրավադրման դեպքում հաշվարկվում է գույքի ինքնարժեքի 50-60-80 տոկոսը։ Սա վարկ/գրավ հարաբերակցությունն է։ Անշարժ գույքն ավելի բարձր տոկոսադրույքով է ընդունվում, քան ավտոմեքենան։

Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են, քան սպառողական վարկերինը։ Պետական սուբսիդիաներն ավելի են իջեցնում վարկերի տոկոսադրույքները։ Եվ քանի որ տրամադրվող գումարը մեծ է, իսկ տոկոսադրույքը՝ ցածր, բանկերը հաճախ ստուգում են, թե արդյոք վարկը ծառայում է իր նպատակին։ Խախտում նկատվելու դեպքում կզրկվեք արտոնություններից՝

  • Եթե սուբսիդիաներ ունեք, կզրկվեք սուբսիդիաներից։
  • Բանկը կարող է փոխել ձեր վարկատեսակը՝ գյուղատնտեսականը դարձնել սպառողական։ Այս դեպքում տոկոսադրույքները կբարձրանան։
  • Կկորցնեք ձեր վստահությունը բանկում և երկրորդ անգամ վարկ չեք ստանա։
  • Հնարավոր է՝ բանկը ետ կանչի վարկը և պահանջի անմիջապես մարել այն ամբողջությամբ։

Եթե ֆերմերային տնտեսությանը անհրաժեշտ է տեխնիկա (տրակտորներ, կոմբայններ) կամ վերամշակող սարքավորումներ, պետությունը սուբսիդավորում է նաև լիզինգը։ Սա թույլ է տալիս թարմացնել տեխնիկական բազան առանց անշարժ գույքի մեծ գրավի։

Պետական սուբսիդիաներ չնախատեսող վարկեր

  • Միկրո և փոքր վարկեր՝ տարբեր վարկային կազմակերպությունների կողմից․ ինչպես անգրավ, այնպես էլ ոսկու գրավով ապահովված արագ վարկեր՝ ընթացիկ շրջանառու միջոցները համալրելու համար։
  • Խոշոր ագրոբիզնեսի ֆինանսավորում՝ միջին և խոշոր տնտեսությունների, վերամշակող գործարանների (օրինակ՝ պահածոների, գինու կամ կաթնամթերքի արտադրություն) համար Ամերիաբանկ-ը և այլ խոշոր բանկեր առաջարկում են անհատական պայմաններով երկարաժամկետ ներդրումային փաթեթներ։

Ձեր ֆինանսական օգնական hamematir.com հարթակում կարող եք ծանոթանալ ՀՀ բոլոր բանկերի վարկային առաջարկներին, համեմատել պայմանները և դիմել օնլայն վարկի համար։ Մեկ բանկից մերժում ստանալու դեպքում հայտն ավտոմատ փոխանցվում է ձեր կողմից ընտրված հաջորդ բանկին։ 

Կարդացե՛ք, թե Ինչպես է աշխատում հայտի կասկադը։

Գյուղատնտեսական վարկեր 0 տոկոսով

ՀՀ կառավարությունը հաստատել է ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, ինչի արդյունքում կարող եք ստանալ զրո տոկոս տոկոսադրույքով՝ անտոկոս գյուղատնտեսական վարկ։

Վարկի պայմանները՝

  • Վարկի սահմանաչափը` 1–2 միլիոն ՀՀ դրամ
  • Մարման ժամկետը` մինչև 3 տարի
  • Ոլորտը` ագրոպարենային և գյուղատնտեսական (այդ թվում՝ կոնկրետ ուղղություններ, ինչպիսին է ճագարաբուծությունը)։

Վարկավորման պայմանների մասնամասներին կարող եք ծանոթանալ  ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում։

Ընդհանուր գյուղ վարկեր և ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորում

Հայաստանում գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորումն իրականացվում է պետական աջակցության ծրագրերի, բանկային վարկավորման և միջազգային դրամաշնորհների միջոցով։

  • Պետական սուբսիդավորմամբ վարկերը տրվում են գյուղատնտեսական հումքի մթերումների, ինտենսիվ այգեգործության, տոհմային անասնաբուծության և այլ ծրագրեր իրականացնելու համար։
  • Պետական աջակցության դրամաշնորհային ծրագրերը տրվում են նորարական տեխնոլոգիաների, կաթիլային ոռոգման համակարգերի, ջերմատների և արևային էներգետիկայի ներդրման համար։
  • Առևտրային բանկերն ու վարկային կազմակերպություններն առաջարկում են ագրովարկեր՝ սեզոնային աշխատանքների համար։

Խորհուրդ։ Նախքան գյուղատնտեսական վարկ վերցնելը հստակ հաշվարկեք ձեր սեզոնային եկամուտները, քանի որ գյուղվարկերն ունեն սեզոնային մարման առանձնահատկություններ։

Դիմել վարկի