Հոդված · Վարկեր
Հիպոթեքային վարկերի վերաֆինանսավորումը Հայաստանում
Վերաֆինանսավորումը կամ վերավարկավորումը նոր վարկի ստացումն է, որը հնարավորություն է տալիս ստացված գումարով մարել բոլոր հին վարկերը և ունենալ նոր վարկ մեկ տեղում՝ ավելի ցածր ամսական ֆինանսական ծանրաբեռնվածությամբ։

Հիպոթեքի վերաֆինանսավորումը կատարվում է ամսական ֆինանսական ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով՝ տոկոսադրույքը նվազեցնելու կամ վարկի մարման ժամկետը երկարացնելու միջոցով։ Այս դեպքում վարկառուն իր հիպոթեքը տեղափոխում է մեկ այլ բանկ՝ առավել շահավետ պայմաններով։
Եթե հիպոթեքի ամսական հերթական մարումը լուրջ ֆինանսական բեռ է ձեզ համար, ապա վերաֆինանսավորման դիմելու ճիշտ ժամանակն է։ Լրացրե՛ք հիպոթեքի վերաֆինանսավորման հայտն օնլայն, ստացե՛ք լավագույն առաջարկները։
Հիպոթեքի վերաֆինանսավորման (վերավարկավորման) հնարավորությունները
Գործող հիպոթեքային վարկը մեկ այլ բանկ տեղափոխելով՝ դուք հնարավորություն եք ստանում փակելու հին պարտքը և ստանալ նոր վարկ՝ ավելի ցածր տոկոսադրույքով կամ ավելի հարմար պայմաններով։
Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում հիպոթեքի վերավարկավորումը։
- Ամսական վճարի նվազեցում։ Տոկոսադրույքի իջեցման կամ վարկի ժամկետի երկարաձգման հաշվին ամենամսյա մարումները դառնում են ավելի փոքր:
- Տոկոսադրույքի նվազեցում։ ՀՀ բանկերը տոկոսադրույքի նվազեցման ակցիաներ հաճախ են ունենում։ Պետք է միայն որսալ ճիշտ պահը, հաշվարկել օգուտներն ու վնասները և դիմել վերավարկավորման համար։
- Լրացուցիչ գումարի ստացում։ ՀՀ բանկերը հնարավորություն են տալիս ստանալ գործող հիպոթեքի մայր գումարից առավել գումար՝ բնակարանի նորոգման կամ կառուցապատման աշխատանքների համար։
- Բանկային բոնուսներ։ Երբեմն բանկերն առաջարկում են նաև հետվճար հիպոթեքային վարկերի համար կամ իրենց վրա են վերցնում լրացուցիչ ծախսերը (նոտար, կադստր, գնահատում)։
Ե՞րբ է ձեռնտու վերավարկավորումը
- Երբ շուկայում տոկոսադրույքները նվազել են։
- Երբ ունեք եկամտային հարկի վերադարձի խնդիր։
- Երբ ցանկանում եք փոխել վարկի արժույթը։
Ինչի՞ն ուշադրություն դարձնել վերավարկավորման ժամանակ
- Հին բանկի տույժերին հիպոթեքը ժամկետից շուտ մարելու դեպքում։
- Կրկնակի ձևակերպման ծախսերին։
Վերաֆինանսավորման պայմանները ՀՀ առաջատար բանկերում
ՀՀ բանկերը մշտապես մրցում են վարկերի տեղափոխման շուկայում։ Ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս մեկը մյուսից շահավետ պայմաններ ունեցող առաջարկներով։ 2026թ․ գործող առաջարկներից են․
| Բանկ | Տոկոսադրույքի առավելություն / Պայմաններ | Լրացուցիչ արտոնություններ |
|---|---|---|
| Ամերիաբանկ | Օնլայն տեղափոխման հնարավորություն: | 1% քեշբեք հիփոթեքի մայր գումարից: |
| IDBank | Տոկոսադրույքի -1% նվազեցում (սկսած 12.5% անվանական): | Մինչև 5% լոյալության քեշբեք և մինչև 10% լրացուցիչ վարկ: |
| ԱրարատԲանկ | Հաստատուն փուլ (մինչև 36 ամիս) 12.25%: Ժամկետ 60-300 ամիս: | 0.5% զեղչ, եթե աշխատավարձը ստանում եք իրենց քարտով: Բանկը հոգում է գրավադրման ծախսերը: |
Հիպոթեքային վարկի վերաֆինանսավորման օնլայն դիմում
Հիպոթեքային վարկի օնլայն վերաֆինանսավորման դիմում կարող եք ուղարկել hamematir.com հարթակի միջոցով։
Օնլայն ձևակերպման հիմնական քայլերը՝
1. Նշել վարկերը։ Նշե՛ք վարկատեսակը, բանկը և վարկի տվյալները՝ արժույթ, տոկոսադրույք, ամսական վճար և վարկի մնացորդ:
2. Ընտրել վերավարկավորում առաջարկող բանկերը և դասավորել նախընտրելի հերթականությամբ։ Վերավարկավորման հայտն ուղարկվելու է ձեր նախընտրած առաջին բանկին։ Մերժման դեպքում հայտը ավտոմատ կերպով կվերահասցեավորվի հաջորդ բանկին՝ խնայելով կրկին դիմելու համար անհրաժեշտ ժամանակը։
3. Ստացե՛ք լավագույն առաջարկն ու մոտեցեք բանկ՝ պայմանագիրը ստորագրելու։
Ձեր ներկա վարկատու կազմակերպությունը չի տեսնելի և չի ստանա ձեր հայտը։
Խորհուրդներ հիպոթեքի վերավարկավորման դիմողներին
- Եթե բնակարանը գնում եք առաջնային շուկայից (կառուցապատողից), ճշտեք՝ արդյոք տվյալ նախագիծը դեռևս օգտվում է եկամտահարկի վերադարձի օրենքից:
- Ուշադրություն դարձրեք տարեկան փաստացի տոկոսադրույքին (ՏՓՏ), որն իր մեջ ներառում է ապահովագրության, գնահատման և բանկային սպասարկման բոլոր թաքնված վճարները:
- Հիփոթեքի վերաֆինանսավորման դեպքում հաշվի առեք նոտարական, կադաստրային և գույքի վերագնահատման ծախսերը, որոնք կարող են ավելանալ ընդհանուր գումարին։
- Դիմեք հիփոթեքի վերավարկավորման օնլայն և ստացեք լավագույն առաջարկները։


