Հոդված · Վարկեր
Ինչպե՞ս գնել ավտոմեքենա, էլեկտրոմոբիլ կամ տեխնիկա լիզինգով
Ավտոմեքենա կամ էլեկտրոմոբիլ գնելու համար պարտադիր չէ սպասել, մինչև ամբողջ գումարը հավաքվի։ Ավտոլիզինգը կարող է դառնալ ֆինանսավորման արդյունավետ տարբերակ՝ հնարավորություն տալով ձեռք բերել ավտոմեքենա կամ էլեկտրոմոբիլ տարաժամկետ վճարումով։

Լիզինգով մեքենա ձեռք բերելու առավելությունները
Ավտոմեքենայի լիզինգը ֆինանսավորման եղանակ է, որի դեպքում լիզինգային կազմակերպությունը կամ բանկը ձեռք է բերում հաճախորդի ընտրած ավտոմեքենան և այն տրամադրում նրան շահագործման՝ պայմանագրով սահմանված ժամկետով ու վճարումներով։
Լիզինգով մեքենա ձեռք բերելիս մեքենայի ամբողջ արժեքը վճարելու փոխարեն գնորդը կատարում է կանխավճար, իսկ մնացած գումարը մարում է պարբերական վճարումներով։ Պայմանագրի ավարտից հետո մեքենան դառնում է լիզինգառուի սեփականությանը։
Եթե հետաքրքրված եք ավտոմեքենայի լիզինգով, կարող եք լիզինգի օնլայն դիմում ներկայացնել hamematir.com կայքի միջոցով։ Այս դեպքում ձեր հայտը կտեսնեն մինչև երեք լիզինգատուներ և կներկայացնեն իրենց պայմանները։ Ձեզ մնում է ընտրել տարբերակը, հաստատել և մոտենալ բանկ՝ պայմանագիրը կնքելու համար։
Լիզինգով ավտոմեքենա ձեռք բերելու հիմնական առավելություններն են՝
- Սկզբնական ֆինանսական բեռի նվազեցումը։ Դուք չեք պարտավորվում միանգամից վճարել մեքենայի ամբողջ արժեքը։ Վճարում եք միայն սահմանված կանխավճարը, իսկ մնացածը վճարում է լիզինգատու կազմակերպությունը։
- Վճարումների բաշխում։ Ավտոմեքենայի արժեքը վճարում եք սահմանված պարբերականությամբ՝ մաս-մաս։
- Տարբեր մեքենաների ընտրության հնարավորություն։ Լիզինգով կարող եք գնել ձեր երազանքների ավտոմեքենան, նույնիսկ եթե հիմա չունեք դրա համար անհրաժեշտ միջոցները։
- Ֆինանսական միջոցների պահպանում։ Մեքենայի արժեքը վճարում եք ատիճանաբար, և կարող եք պահպանել ձեր ֆինանսական միջոցներն այլ նպատակների համար։
- Բիզնեսի գործունեության ընդլայնում։ Լիզինգը հնարավորություն տալիս ձեռք բերել անհրաժեշտ կոմերցիոն մեքենան կամ տեխնիկան և միաժամանակ շարունակել ներդրումներ կատարել բիզնեսում։
Դիմե՛ք լիզինգի օնլայն hamematir.com կայքի միջոցով։ Եթե բիզնեսի ներկայացուցիչ եք, ձեր հայտը կտեսնեն մինչև երեք լիզինգատուներ և կներկայացնեն իրենց պայմանները։ Ընտրե՛ք տարբերակը, հաստատեք և մոտեցեք բանկ՝ պայմանագիրը կնքելու համար։
Էլեկտրական մեքենաներ լիզինգով
Լիզինգով էլեկտրոմոբիլ ձեռք բերելը հնարավորություն է տալիս օգտվել էլեկտրական տրանսպորտի առավելություններից՝ առանց ամբողջ արժեքը միանգամից վճարելու։ Բացի դրանից, Հայաստանում գործում են պետական աջակցություն և արտոնություններ էլեկտրոմոբիլների ձեռքբերման համար։
- Հայաստանում էլեկտրական մեքենաների ձեռքբերման և ներմուծման խթանման կարևոր գործիքներից մեկը ներմուծման մաքսատուրքի արտոնությունն է։ Արտոնությունը սահմանափակված է քվոտայով և կիրառվում է համապատասխան իրավական ու մաքսային պահանջների պահպանման դեպքում։ Արտոնության կիրառելիությունը պետք է ճշտել մինչև մեքենայի ներմուծումը կամ ձեռքբերումը՝ հաշվի առնելով մեքենայի դասակարգումը, ներմուծման կարգը և քվոտայի առկայությունը։
Նշում։ Մաքսատուրքի արտոնությունը չի նշանակում բոլոր հարկերից ազատում։ Անհրաժեշտ է առանձին պարզել ԱԱՀ-ի և այլ հնարավոր վճարների կիրառելիությունը։
- Էլեկտրոմոբիլներ հնարավոր է ձեռք բերել նաև պետական աջակցության ծրագրերով, սակայն դա չի նշանակում, որ ձեռք բերված մեքենան կարող եք օգտագործել ձեր անձնական նպատակների համար։ Պետական ծրագրերը գործում են բիզնեսների համար։ Եթե մեքենան ձեռք է բերվում բիզնեսի համար, անհրաժեշտ է ֆինանսավորող կազմակերպությունից ճշտել՝ արդյոք տվյալ տրանսպորտային միջոցը համապատասխանում է գործող պետական աջակցության ծրագրերի պահանջներին։
Նշում։ Պետական արտոնությունների պայմանները կարող են փոփոխվել, ուստի որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՀ իրավական ակտերը և պաշտոնական մարմինների հրապարակումները։
Լիզինգով բեռնատար և կոմերցիոն տրանսպորտ
Լիզինգը կարևոր ֆինանսական գործիք է նաև բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների, առաքման, շինարարության, առևտրի կամ սպասարկման ծառայությունների հետ գործ ունեցող անձանց համար։ Այն հնարավորություն է տալիս համալրել ավտոպարկը՝ պահպանելով ընկերության շրջանառու միջոցները և ֆինանսական ճկունությունը։
Լիզինգով հնարավոր է ձեռք բերել՝
- բեռնատար ավտոմեքենաներ,
- ֆուրգոններ և առաքման մեքենաներ,
- միկրոավտոբուսներ և ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներ,
- սառնարանային և մասնագիտացված բեռնատարներ,
- կոմերցիոն նշանակության այլ տրանսպորտային միջոցներ։
Բիզնեսի համար լիզինգի հիմնական առավելությունն այն է, որ ընկերությունը կարող է տրանսպորտային միջոցն օգտագործել տնտեսական գործունեության մեջ և դրա միջոցով եկամուտ ստանալ՝ միաժամանակ կատարելով պայմանագրային վճարումները։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ կոմերցիոն տրանսպորտի ձեռքբերումը երկարաժամկետ ներդրում է, ուստի լիզինգ ընտրելիս անհրաժեշտ է գնահատել՝
- մեքենայի արտադրողականությունը,
- վառելիքի կամ էլեկտրաէներգիայի ծախսը,
- սպասարկման հաճախականությունը,
- շահագործման ինտենսիվությունը,
- եկամտաբերության կանխատեսումը։
Ի՞նչ հաշվի առնել լիզինգի պայմանագիր կնքելուց առաջ
Լիզինգի պայմանագիր կնքելուց պետք է ճիշտ նախապատրաստվել և նախապես հաշվարկել ֆինանսավորման ամբողջական արժեքը, որպեսզի ներդրումները լինեն արդարացված և շահավետ։
- Համեմատե՛ք միևնույն մեքենայի ձեռքբերման համար մի քանի ֆինանսական կազմակերպությունների առաջարկները։
- Ուսումնասիրե՛ք անհրաժեշտ կանխավճարի չափը և ամսական վճարումների ժամանակացույցը։
- Հաշվարկե՛ք տարեկան փաստացի տոկոսադրույքը և լիզինգի ամբողջական արժեքը։
- Ճշտե՛ք մեքենայի ապահովագրության և սպասարկման ծախսերը։
- Ուսումնասիրե՛ք վաղաժամկետ մարման, պայմանագրի լուծման և տույժերի պայմանները։
- Պարզե՛ք՝ ինչ պայմաններով է մեքենան անցնելու ձեր սեփականությանը պայմանագրի ավարտին։
- Էլեկտրոմոբիլների լիզինգից օգտվելու դեպքում ստուգե՛ք մաքսային և հարկային արտոնությունները, ինչպես նաև սուբսիդավորվող լիզինգային ծրագրերը։
Եթե արդեն ունեք ընտրած ավտոմեքենա, էլեկտրոմոբիլ կամ տեխնիկա, կարող եք լիզինգի դիմել օնլայն, որից հետո համակարգի միջոցով կստանաք լիզինգատուների առաջարկներն ու կընտրեք լավագույնը։


