Հոդված · Վարկեր
Ինչպե՞ս նվազեցնել բիզնեսի ֆինանսական բեռը վերաֆինանսավորման միջոցով
Բիզնեսի կայուն զարգացման համար կարևոր է ոչ միայն ավելացնել եկամուտները, այլև` արդյունավետ կառավարել ֆինանսական ծախսերը։ Վարկային պարտավորությունները հաճախ անհրաժեշտ են ընկերության գործունեությունը շարունակելու, շրջանառու միջոցները համալրելու, նոր սարքավորումներ ձեռք բերելու կամ բիզնեսն ընդլայնելու համար։

Վարկերի բարձր տոկոսադրույքները, ամսական մարումների մեծ բեռը և միաժամանակ մի քանի վարկերի սպասարկումը, սակայն, կարող են սահմանափակել ընկերության ֆինանսական հնարավորությունները։ Այսպիսի դեպքերում ֆինանսական բեռը թեթևացնելու գործիքներից մեկը կարող է լինել վարկերի վերաֆինանսավորումը։ Այն հնարավորություն է տալիս գործող բիզնես վարկը կամ մի քանի այլ վարկեր փոխարինել մեկ նոր վարկով՝ ավելի շահավետ պայմաններով։
Վերավարկավորումը թույլ կտա՝
- օպտիմալացնել վարկային ծախսերը,
- բարելավել դրամական հոսքերի կառավարումը,
- ազատված միջոցներն ուղղել բիզնեսի զարգացմանը։
Դիմե՛ք վերավարկավորման օնլայն։ Նշեք ձեր վարկերը, ընտրեք բանկերը և ստացեք ավելի լավ առաջարկներ hamematir.com հարթակում։ Ձեր ներկայիս վարկատուները հայտը չեն տեսնում և չեն իմանում, որ դիմել եք վերավարկավորման։
Բիզնես վարկերի վերաֆինանսավորում․ շրջանառու և հիմնական միջոցներ
Վերաֆինանսավորումը կարող է կիրառվել երկու հիմնական ուղղությամբ՝
- շրջանառու միջոցների համար,
- հիմնական միջոցների ֆինանսավորման համար։
Շրջանառու միջոցներն ապահովում են բիզնեսի ամենօրյա գործունեությունը։ Դրանք կարող են անհրաժեշտ լինել հումքի և ապրանքների ձեռքբերման, աշխատավարձերի վճարման, մատակարարների հետ հաշվարկների կամ ընթացիկ այլ ծախսերի համար։
Հիմնական միջոցները ներառում են սարքավորումները, արտադրական տեխնիկան, տրանսպորտային միջոցները և բիզնեսի գործունեության համար անհրաժեշտ այլ երկարաժամկետ ակտիվներ։
Եթե ձեր շուկայական պայմանները փոխվել են կամ ունեք առավել նպաստավոր պայմաններով առաջարկ, ապա կարող եք դիտարկել վերաֆինանսավորման տարբերակը։
Ե՞րբ է նպատակահարմար դիտարկել վերաֆինանսավորումը
- Երբ գործող վարկի տոկոսադրույքը բարձր է շուկայում հասանելի համադրելի առաջարկներից։
- Երբ ամսական վճարումները դժվարացնում են ընթացիկ ծախսերի կառավարումը։
- Երբ ընկերության եկամուտների կառուցվածքը փոխվել է, և անհրաժեշտ է վերանայել մարման գրաֆիկը։
- Երբ առկա են ավելի շահավետ պայմաններով ֆինանսավորում ստանալու հնարավորություններ։
Հիշեք՝ վերավարկավորումը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ։ Խորհուրդ է տրվում մշտապես ստուգել ձեր գործող վարկերի վաղաժամկետ մարման համար առկա տույժերն ու տուգանքները, հաշվարկել հնարավոր վնասները և նոր միայն դիմել վերավարկավորման համար։
Գործող և նոր վարկերի օգուտներն ու վնասները գնահատելու համար կարող եք վարկային հաշվիչից։
Մի քանի բիզնես վարկերի միավորումը ցածր տոկոսադրույքով մեկ վարկի մեջ
Երբ մի քանի գործող վարկային պարտավորություններ փոխարինվում են մեկ նոր վարկով, սովորաբար երկարաձգվում է վարկի մարման ժամկետը, իսկ տոկոսները նվազում են։ Տրամադրվող նոր վարկից ստացված միջոցներն ուղղվում են նախկին վարկերը մարելուն, իսկ հավելյալ գումարը՝ բիզնեսի առաջմղման աշխատանքներին։ Արդյունքում բիզնեսն ունենում է մեկ հիմնական վարկային պարտավորություն՝ մեկ մարման գրաֆիկով և ավելի պարզեցված վճարումների կառավարմամբ։
Ի՞նչ դրական հետևանքներ կարող է ունենալ վերավարկավորումը։
- Ավելի ցածր տոկոսադրույք ունեցող վերավարկավորումը նվազեցնում է տոկոսային ծախսերը։
- Վճարումները կատարվում են մեկ անգամ։
- Նոր վարկի մարման գրաֆիկը հարմարեցվում է բիզնեսի եկամուտներին, ինչը թույլ է տալիս արդյունավետ կառավարել այն։
- Նվազում է վարչարարությունը և դրա հետ կապված քաշքշուքը։
Հիշեք՝ միայն տոկոսադրույքի նվազդումը դեռ չի նշանակում, որ դուք վերավարկավորումից շահույթ ստանալ։ Մինչև որոշում կայացնելը նպատակահարմար է համեմատել գործող վարկերի մնացորդները, մնացած վճարումները, վաղաժամկետ մարման պայմանները և նոր վարկի ընդհանուր արժեքը։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների ստացում վերաֆինանսավորման ընթացքում
Վերաֆինանսավորումը կարող է ծառայել ոչ միայն գործող պարտավորությունների վերակառուցմանը, այլև բիզնեսի լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր դառնալ։
Եթե ընկերության ֆինանսական ցուցանիշները, վճարունակությունը և գրավային հնարավորությունները բավարար են, ֆինանսական կազմակերպությունը կարող է հաստատել գործող պարտավորությունների մնացորդից ավելի մեծ վարկային գումար։ Գործող վարկերը մարելուց հետո մնացած միջոցները, գործարքի պայմաններին համապատասխան, կարող են տրամադրվել ընկերությանը՝ ընթացիկ կամ ներդրումային նպատակներով օգտագործելու համար։
Ինչի՞ համար կարելի է օգտագործել լրացուցիչ միջոցները։
- Հումքի և ապրանքների պաշարների համալրման համար։
- Նոր սարքավորումների ձեռքբերման կամ արտադրական հզորությունների ընդլայնման համար։
- Նոր մասնաճյուղի կամ վաճառքի ուղղության զարգացման համար։
- Սեզոնային ֆինանսական կարիքների բավարարման համար։
- Բիզնեսի արդյունավետության բարձրացմանն ուղղված ներդրումների համար։
Լրացուցիչ ֆինանսավորումը պետք է հիմնված լինի հստակ հաշվարկների վրա։ Անհրաժեշտ է գնահատել՝ արդյոք նոր ներդրումից ակնկալվող եկամուտը բավարար կլինի լրացուցիչ պարտքի սպասարկման համար, և արդյոք ընկերությունը կկարողանա կատարել վճարումները նույնիսկ վաճառքների նվազման կամ այլ անբարենպաստ իրավիճակների դեպքում։
Ինչպե՞ս գնահատել վերաֆինանսավորման իրական արդյունավետությունը
Վերաֆինանսավորման հիմնական նպատակը պետք է լինի բիզնեսի ֆինանսական վիճակի բարելավումը, այլ ոչ թե միայն ամսական վճարի նվազեցումը։
Որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է համեմատել երկու տարբերակ՝ գործող վարկերի պայմաններով շարունակել մարումները կամ անցնել նոր վարկի։
Գնահատման ժամանակ ուշադրություն դարձրեք հետևյալ չափանիշներին.
- Տոկոսադրույք․ որքանո՞վ է նոր վարկի տոկոսադրույքը ցածր գործող պարտավորությունների համեմատ։
- Ընդհանուր ծախս․ որքա՞ն կկազմեն տոկոսները, միջնորդավճարները, ապահովագրության և այլ պարտադիր վճարները։
- Մարման ժամկետ․ արդյո՞ք ժամկետի երկարացումը չի մեծացնի ընդհանուր վճարվող գումարը։
- Ամսական վճար․ արդյո՞ք այն համապատասխանում է բիզնեսի կանխատեսվող դրամական հոսքերին։
- Լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն․ արդյո՞ք նոր ֆինանսավորումը լուծում է կոնկրետ բիզնես խնդիր և ունի իրատեսական վերադարձի աղբյուր։
Խորհուրդ։ Վերաֆինանսավորման միջոցով կարող եք ոչ միայն իջեցնել տոկոսադրույքը, այլև ստանալ արտոնյալ ժամանակահատված՝ մայր գումարի մարման համար։ Համեմատե՛ք ՀՀ բոլոր բանկերի բիզնես վարկերի առաջարկները կամ դիմե՛ք վերաֆինանսավորման օնլայն։ Hamematir.com-ում կարող եք համեմատել բոլոր ֆինանսական առաջարկներն ու կատարել գործարքներ՝ առանց բոլոր բանկերի կայքեր այցելելու անհրաժեշտության։


