Հոդված · Վարկեր
Բիզնես վարկեր ՓՄՁ-ների համար․ ինչպե՞ս ֆինանսավորել և զարգացնել բիզնեսը
Փոքր և միջին բիզնեսը (ՓՄՁ) յուրաքանչյուր տնտեսության շարժիչ ուժն է, սակայն դրա կայուն աճն ու ընդլայնումը հաճախ պահանջում են հավելյալ ֆինանսական ռեսուրսներ։ ՀՀ բանկերը և վարկային կազմակերպություններն առաջարկում են բիզնես վարկեր փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։

Ժամանակակից ֆինանսական գործիքներն ու ճկուն վարկային պայմանները (անկախ նրանից՝ դրանք առանց գրավի միկրովարկեր են, թե խոշոր գրավային փաթեթներ) հնարավորություն են տալիս ձեռներեցներին արագ արձագանքել շուկայի պահանջներին և ապահովել բիզնեսի կայուն գործունեությունն ու զարգացումը։
Բիզնես վարկերը տրվում են՝
- շրջանառու միջոցների համալրման,
- հիմնական միջոցների ձեռքբերման,
- գործունեության ընդլայնման համար։
Բիզնես վարկեր սկսնակներին և առանց գրավի լուծումներ
Եթե նոր եք սկսում ձեր գործունեությունը և դեռևս չունեք խոշոր գույք գրավադրելու հնարավորություն, առանց գրավի ՓՄՁ վարկերը կարող են դառնալ ձեր մեկնարկային ֆինանսական հենքը:
Սովորաբար Հայաստանում բիզնես վարկ ստանալը սկսնակի համար բարդ գործընթաց է, քանի որ բանկերը պահանջում են 3-12 ամսվա գործող բիզնեսի պատմություն և շրջանառություն, սակայն որոշ վարկային կազմակերպություններ առաջարկում են բիզնես վարկեր մի քանի ամսվա կյանք ունեցող բիզնեսների համար։ Դրանք տրվում են առանց գրավադրման, անհրաժեշտ է ունենալ՝
- մի քանի ամսվա պատմություն,
- հստակ դրամական հոսքեր,
- հիմնադիրների երաշխավորություն։
Տեսնել Հայաստանի բոլոր բանկերում առաջարկվող ՓՄՁ վարկերի պայմանները և համեմատել։
ՀՀ-ում գործում են նաև սկսնակ բիզնեսների աջակցության ծրագրեր, որոնք իրականացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։ Պետությունը սուբսիդավորում է տոկոսադրույքը կամ դառնում է երաշխավոր։
Կանանց ձեռներեցությանն աջակցող վարկային ծրագրեր
Կին ձեռներեցների զարգացմանն ուղղված հատուկ ծրագրերն առաջարկում են վարկավորման ավելի մեղմ պայմաններ, նվազեցված տոկոսադրույքներ և անվճար բիզնես խորհրդատվություն՝ միջազգային կառույցների աջակցությամբ: Նրանց աջակցում են առևտրային բանկերն ու միջազգային ֆինանսական կազմակերպությունները՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրոպական միության համագործակցությամբ։ Այս ծրագրերն առաջարկում են նաև բիզնես խորհրդատվություն և ուսուցում։
Կին ձեռներեցների համար ՀՀ-ում գործող հիմնական վարկային ծրագրերն են՝
- Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Կանայք բիզնեսում» («Women in business») գլոբալ ծրագիրը խոշոր վարկային միջոցներ է տրամադրում ՀՀ գործընկեր բանկերին։ Ծրագրի շրջանակներում կանանց բիզնես վարկեր են տրամադրում հետևյալ բանկերը՝
- Ակբա Բանկ (Acba Bank)՝
- Վարկի գումարը՝ 10 մլն-130 մլն ՀՀ դրամ
- Անվանական տոկոսադրույքը՝ 12,9%-13,5%
- Փաստացի տոկոսադրույքը՝ 13,7%-14,4%
- Միջնորդավճարը՝ 0%
- Կոնվերս Բանկ (Converse Bank)՝ «Կանայք բիզնեսում» վարկատեսակ Վարկը տրամադրվում է մինչև 60 ամիս շրջանառու միջոցների և մինչև 120 ամիս անշարժ գույքի համար։ Բիզնեսը պետք է ունենա 51% կին սեփականատեր կամ 20% կին ղեկավար։
- Վարկի գումարը՝ 1 մլն-250 մլն ՀՀ դրամ
- Առաջին 36 ամսվա համար ֆիքսված տոկոսադրույքը՝ 12,25%
- Ամերիաբանկ (Ameriabank)՝ EBRD-ի հետ համատեղ բիզնես վարկեր է տրամադրում կանանց պատկանող ՓՄՁ-ներին։ Առաջարկվում են միկրո և ՓՄՁ բիզնես վարկեր։
- Ակբա Բանկ (Acba Bank)՝
Գյուղատնտեսական և անասնապահական վարկեր (սուբսիդավորվող տոկոսներով)
Ագրոբիզնեսի և ֆերմերային տնտեսությունների զարգացման համար պետականորեն սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերը հնարավորություն են տալիս ստանալ վարկեր նվազագույն կամ նույնիսկ զրոյական տոկոսադրույքներով:
Վարկավորման հիմնական պայմանները՝
- Վարկի գումարը՝
- Փոքր Միկրո վարկեր – 1-2 մլն ՀՀ դրամ
- Միջին ծրագրեր – 3-15 մլն ՀՀ դրամ
- Խոշոր ծրագրեր – սահմաններ չկան
- Մարման ժամկետը՝ մինչև 3 տարի։ Որոշ դեպքերում՝ 5-7 տարի
- Արտոնյալ ժամկետ՝ մինչև 6 ամիս։ Այս ընթացքում մայր գումար և տոկոսներ կարող են չվճարվել)
- Անվանական տոկոսադրույքը՝ 13-14%։ Պետության կողմից սուբսիդավորման դեպքում՝
- 0% (անտոկոս)՝ Սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողների, սոցիալական աջակցություն ստացող համայնքների, ինչպես նաև որոշակի փոքր ագրոպարենային վարկերի շրջանակներում
- 3%՝ գյուղատնտեսական կոոպերատիվների համար
- 5%՝ մնացած բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց/ԱՁ-ների համար
- Վարկի նպատակային ուղղությունները՝
- անասնապահություն,
- բուսաբուծություն և ագրովերամշակում։
Բիզնեսի վերաֆինանսավորման հնարավորությունները
Բիզնես վարկերի վերաֆինանսավորումը հիանալի լուծում է նրանց համար, ովքեր արդեն ունեն բարձր տոկոսներով գործող վարկեր։ Պարտքի բեռը թեթևացնելու և ամսական վճարումները նվազեցնելու համար կարելի է վարկը տեղափոխել այլ բանկ՝ ավելի շահավետ պայմաններով և տոկոսադրույքով։
Վերաֆինանսավորման պայմանները՝
- Ժամկետը՝ մինչև 120 ամիս
- Գումարի չափը՝ մի քանի միլիոնից մինչև խոշոր վարկեր
- Վարկի տեղափոխման ժամանակ հնարավոր է ստանալ նաև լրացուցիչ գումար
- Ճկուն պայմաններ արտոնյալ ժամանակահատվածներով
Վերաֆինանսավորման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել՝
- Անվանական և փաստացի տոկոսադրույքին,
- Վաղաժամկետ մարման տուգանքներին,
- Գրավի վերագնահատման և նոտարական ծախսերին։
Տեսնել ՀՀ բոլոր բանկերի վերաֆինանսավորման առաջարկներն ու համեմատել։
Խորհուրդներ ՓՄՁ վարկավորման լուծումներ փնտրողներին
Բիզնես սկսելու կամ զարգացնելու համար վարկավորում ընտրելիս շատ կարևոր է հաշվի առնել պետական աջակցության ծրագրերն ու սուբսիդավորման հնարավորությունները։
Խորհուրդ։ Փնտրե՛ք վերաֆինանսավորման տարբերակներ կամ պետական սուբսիդավորմամբ/ միջազգային դրամաշնորհային բաղադրիչով բիզնես վարկեր՝ տոկոսները նվազեցնելու համար։
Գտե՛ք ձեր բիզնեսին համապատասխան լավագույն ՓՄՁ վարկը
- Մի՛ կորցրեք ժամանակը բոլոր բանկերի պայմաններն առանձին-առանձին ուսումնասիրելու վրա։ Hamematir.com հարթակում կարող եք արագ և հարմարավետ կերպով համեմատել ՀՀ բոլոր բանկերի ՓՄՁ վարկերի առաջարկները, տոկոսադրույքներն ու մարման ժամկետները։
- Դիմե՛ք մեկ հայտով․ Լրացրե՛ք վարկի օնլայն հայտ Hamematir.com կայքում և ստացե՛ք ֆինանսավորման ամենաշահավետ տարբերակը ձեր բիզնեսի զարգացման համար։


