Հոդված · Վարկեր
Շինարարական վարկեր վերանորոգման և կառուցապատման համար․ ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն
Պատրաստվո՞ւմ եք վերանորոգել ձեր բնակարանը, կառուցել առանձնատուն կամ բարեկարգել գրասենյակային տարածքը։ Շինարարական վարկերը կարող են օգնել ֆինանսավորելու այդ նպատակները, որպեսզի ստիպված չլինեք սպասել ամբողջ գումարը հավաքելու համար։

Հայաստանի բանկերն առաջարկում են տարբեր վարկային լուծումներ՝ բնակարանի վերանորոգման, զրոյից տուն կառուցելու, էներգաարդյունավետ շինարարության և այլ նպատակների համար։ Այս հոդվածում ձեր ֆինանսական խորհրդատու hamematir.com հարթակը ներկայացնում է այն հիմնական պայմաններն ու պահանջները, որոնք պետք է իմանալ կառուցապատման կամ վերանորոգման շինարարական վարկ ստանալու համար։
Շինարարական վարկերը հիպոթեքային վարկի տեսակ են։ Համեմատե՛ք ՀՀ բոլոր բանկերի հիպոթեքային առաջարկները և դիմե՛ք օնլայն վարկի համար։
Վերանորոգման վարկեր․ բնակարանը թարմացնելու ձեր հնարավորությունը
Բնակարանի կամ այլ անշարժ գույքի վերանորոգման, բարեկարգման և վերակառուցման համար բանկերն ու վարկային կազմակերպությունները կարող են տրամադրել նպատակային կամ ոչ նպատակային վարկեր։
Վերանորոգման վարկի միջոցով հնարավոր է ֆինանսավորել՝
- Բնակարանի կամ առանձնատան ներքին հարդարումը․
- Սանհանգույցի և խոհանոցի վերանորոգումը․
- Էլեկտրական և ջրամատակարարման համակարգերի փոխարինումը․
- Պատուհանների, դռների և հատակի վերանորոգումը․
- Ջեռուցման և էներգաարդյունավետ համակարգերի տեղադրումը․
- Այլ բարեկարգման աշխատանքներ։
Վարկի տեսակը ընտրելիս կարևոր է հասկանալ՝ ֆինանսավորումը տրամադրվում է միայն վերանորոգմա՞ն նպատակով, թե՞ կարող եք գումարն օգտագործել նաև այլ կարիքների համար։
Վերանորոգման վարկերի հիմնական պայմանները
Վերանորոգման վարկերի պայմանները տարբեր են՝ կախված ֆինանսական կազմակերպությունից, վարկառուի եկամուտներից, վարկային պատմությունից և անհրաժեշտ գումարի չափից։
Բանկերի առաջարկներում կարող են տարբերվել՝
- Վարկի առավելագույն գումարը։ Կախված է բանկի սահմանած պայմաններից և վարկառուի վճարունակությունից։
- Մարման ժամկետը։ Որոշ վարկերի դեպքում կարող է հասնել մինչև 120 ամսվա։
- Տոկոսադրույքը։ Կարող է լինել հաստատուն կամ փոփոխական՝ կախված վարկատեսակից։
- Գրավի պահանջները։ Որոշ վարկեր տրամադրվում են առանց անշարժ գույքի գրավի, իսկ մյուսների դեպքում կարող է պահանջվել գրավ։
- Ապահովագրությունը։ Եթե վարկը ապահովված է անշարժ գույքով, կարող է պահանջվել գույքի ապահովագրություն՝ պայմանագրով սահմանված կարգով։
Ինչպե՞ս ընտրել վերանորոգման վարկ և ստանալ օնլայն
Վերանորոգման վարկ ընտրելիս պետք է գնահատել ոչ միայն անհրաժեշտ գումարը, այլև այն, թե որքանով է վարկի ամսական վճարը համապատասխանում ձեր ֆինանսական հնարավորություններին։ Ամսական մարումների չափի վերաբերյալ նախնական տեղեկատվություն ստանալու համար կարելի է օգտվել վարկային հաշվիչից։
Վերանորոգման վարկի դիմելուց առաջ՝
- Հաշվարկեք վերանորոգման ընդհանուր նախահաշիվը։
- Որոշեք՝ որքան գումար կարող եք ներդնել սեփական միջոցներից։
- Համեմատեք բանկերի առաջարկած տոկոսադրույքները։
- Ուսումնասիրեք տարեկան փաստացի տոկոսադրույքը։
- Համեմատեք մարման ժամկետներն ու ամսական վճարները։
- Պարզեք՝ պահանջվում է արդյոք գրավ կամ երաշխավոր։
- Ուսումնասիրեք վաղաժամկետ մարման պայմանները։
Եթե վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով, կարող է նպատակահարմար լինել ընտրել այնպիսի ֆինանսավորում, որի տրամադրման կարգը համապատասխանում է աշխատանքների ընթացքին։
Վերանորոգման վարկ ստանալու համար դիմե՛ք օնլայն հայտով։ Բանկից մերժման դեպքում դիմումն ավտոմատ վերահասցեավորվում է ձեր ընտրած հերթականությամբ այլ բանկի, ինչը խնայում է ձեր ժամանակը, որ հատկապես թանկ է վերանորոգման ժամանակ։
Կառուցապատման վարկ՝ զրոյից տուն կառուցելու համար
Զրոյից տուն կառուցելու համար Հայաստանի բանկերը տրամադրում են կառուցապատման հիփոթեքային վարկեր։
Ի տարբերություն պատրաստի բնակարան կամ տուն գնելու հիպոթեքային վարկի՝ կառուցապատման վարկի դեպքում ֆինանսավորման տրամադրումը հաճախ կապված է շինարարության ընթացքի, հողատարածքի իրավական կարգավիճակի և կառուցվող գույքի գնահատման հետ։
Վարկի պայմանները կախված են բանկից, կառուցապատման նախագծից և վարկառուի ֆինանսական հնարավորություններից։
Կառուցապատման հիփոթեքի հիմնական պայմանները
Շինարարական հիփոթեքի պայմանները կարող են ներառել՝
- Տոկոսադրույք։ Կախված է ֆինանսական կազմակերպությունից, վարկի արժույթից, ժամկետից և վարկառուի գնահատումից։
- Մարման ժամկետ։ Որոշ ծրագրերի դեպքում կարող է հասնել մինչև 20 տարվա։
- Կանխավճար։ Կարող է պահանջվել սեփական միջոցների ներդրում՝ շինարարության նախահաշվային արժեքի կամ վարկի գումարի նկատմամբ։
- Գրավ։ Կարող է գրավադրվել հողատարածքը, կառուցվող գույքը կամ այլ անշարժ գույք։
- Գումարի տրամադրում։ Հնարավոր է տրամադրվի փուլերով՝ շինարարության ընթացքին համապատասխան։
Ինչպե՞ս է աշխատում զրոյից տուն կառուցելու վարկը
Շինարարական հիփոթեքի դեպքում բանկը կարող է ֆինանսավորել շինարարությունը փուլերով՝ հաշվի առնելով նախագծի ընթացքը։
- Բանկը կարող է վարկի գումարը տրամադրել մի քանի փուլով։ Յուրաքանչյուր փուլ կարող է համապատասխանել շինարարության որոշակի աշխատանքների ավարտին (օրինակ՝ հիմքի և կրող կառուցվածքների իրականացում, պատերի, տանիքի և արտաքին կառուցվածքների ավարտ, ներքին հարդարման և ինժեներական համակարգերի իրականացում)։ Փուլերի քանակը և յուրաքանչյուր փուլի գումարը սահմանվում են կոնկրետ վարկային ծրագրի և շինարարական նախահաշվի հիման վրա։
- Յուրաքանչյուր հաջորդ փուլի ֆինանսավորումը ստանալու համար բանկը կարող է ստուգել շինարարության ընթացքը՝ կատարված աշխատանքները, շինարարության փաստացի առաջընթացը և նախորդ փուլում տրամադրված գումարի օգտագործումը։ Ստուգման ձևը և հաճախականությունը կախված են բանկի պահանջներից ու վարկային պայմանագրից։
Հողատարածքի արժեքից, կառուցվող գույքի վիճակից և շինարարության փուլից կախված՝ կառուցապատման վարկավորման համար հնարավոր է պահանջվի լրացուցիչ գրավ։ Եթե առկա գրավը բավարար չէ բանկի պահանջներին, կարող է պահանջվել լրացուցիչ ապահովում․ օրինակ՝ այլ անշարժ գույքի գրավադրում կամ այլ թույլատրելի ապահովման միջոց։ Լրացուցիչ գրավի անհրաժեշտությունը պետք է ճշտել նախքան վարկի դիմում ներկայացնելը, քանի որ այն կարող է զգալիորեն ազդել վարկի հասանելիության վրա։
Խորհուրդներ շինարարական վարկի համար դիմողներին
- Նախքան վերանորոգման կամ շինարարական վարկ վերցնելը կազմե՛ք մանրամասն նախահաշիվ և գնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները։
- Համեմատե՛ք ոչ միայն բանկերի առաջարկած տոկոսադրույքները, այլև վարկի ընդհանուր արժեքը, մարման ժամկետը, կանխավճարը, գրավի պահանջները և գումարի տրամադրման կարգը։
- Եթե նախատեսում եք զրոյից տուն կառուցել, նախապես ճշտե՛ք շինարարության թույլտվությունների, հողատարածքի իրավական կարգավիճակի և փուլային ֆինանսավորման պահանջները։
- Hamematir.com-ի միջոցով ուսումնասիրե՛ք ՀՀ բոլոր բանկերի հիպոթեքային առաջարկները և օգտվե՛ք վարկային հաշվիչից՝ ձեր ապագա ծախսերը պլանավորելու համար։
- Դիմե՛ք մեկ օնլայն հայտով մի քանի բանկերի ձեր ընտրած հերթականությամբ․ եթե առաջին բանկը մերժի հայտը, այն համակարգի կողմից կվերահասցեավորվի ձեր ընտրած հաջորդ բանկին։ Կարդացե՛ք, թե Ինչպես է աշխատում հայտի կասկադը։


