Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Հոդված · Վարկեր

Ինչպե՞ս ստանալ ուսանողական վարկ օնլայն

Ուսանողական վարկերը տրամադրվում են Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի ուսանողներին՝ ուսման վարձը վճարելու նպատակով։

Ինչպե՞ս ստանալ ուսանողական վարկ օնլայն

Ուսանողական վարկերի առավելությունն այն է, որ տրվում են ցածր տոկոսադրույքով և ունեն պետական սուբսիդավորման հնարավորություն։ Պետությունն իր վրա է վերցնում ուսանողական վարկի տարեկան անվանական տոկոսադրույքի վճարման 2%-ը, գերազանցության  տեղեկանքի առկայության դեպքում՝ 3%-ը։

Ծանոթացե՛ք ՀՀ բանկերի կողմից տրամադրվող ուսանողական վարկերի պայմաններին, համեմատե՛ք դրանք և դիմե՛ք օնլայն։

Ի՞նչ է պետք օնլայն ուսանողական վարկ ստանալու համար

Նախապատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը

Ուսանողական վարկի համար դիմելիս սովորաբար պետք է ունենալ նաև երաշխավոր, որը հիմնականում լինում են ծնողները։ Թե՛ ուսանողն ու թե՛ երաշխավորը պետք է նախապատրաստեն որոշ փաստաթղթեր՝

  • Ուսանողի համար՝
    • Անձնագիր կամ նույնականացման քարտ․
    • Հանրային ծառայությունների համարանիշ․
    • Տեղեկանք բուհից, որը հաստատում է, որ դուք սովորում եք այդ բուհում։ Տեղեկանքում անպայման նշվում է ֆակուլտետը, բաժինը, կուրսը, ուսման վարձի չափը, գերազանցության դեպքում՝ նաև առաջադիմությունը։
    • Ամուսնության վկայականի պատճեն (եթե ամուսնացած եք)
  • Երաշխավորի համար՝
    • Երաշխավորի անձնագիրը կամ սոցիալական քարտը․
    • Եկամուտները հավաստող փաստաթղթեր։

Բանկը կարող է պահանջել նաև այլ փաստաթղթեր՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից վարկային պատմության ստուգման, ինչպես նաև՝ «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի համապատասխան։

Դիմել օնլայն ուսանողական վարկի համար

Ուսանողական վարկի օնլայն հայտ ներկայացնելու համար կարելի է օգտվել բանկերի կայքերից և հավելվածներից, սակայն hamematir.com-ի միջոցով օնլայն դիմումներն ունեն մի շարք առավելություններ․

  • Ժամանակի խնայողություն։ Առցանց տարբերակը գործում է 24/7 ռեժիմով։ Դուք ստիպված չեք ժամերով հերթ կանգնել բանկերում։
  • Արագ որոշումը։ Բանկն օնլայն ստուգում է ձեր սքորինգն ու արագ պատասխան տալիս։
  • Թղթաբանության նվազեցումը։ Փաստաթղթերի բնօրինակների փոխարեն կցվում են էլեկտրոնային տարբերակները։
  • Թափանցիկություն և հաշվիչներ: Կայքում առկա վարկային հաշվիչի միջոցով կարող եք նախապես տեսնել ամսական մարումների չափը և ընտրել ձեզ հարմար ժամանակացույցը։
  • Համեմատելու հնարավորություն։ Հայաստանի բոլոր բանկերի ուսանողական վարկերի առաջարկները մեկ վայրում, համեմատեք պայմաններն ու ընտրեք լավագույն տարբերակը՝ առանց բոլոր բանկերի կայքերը հերթով այցելելու։
  • Մեկ հայտով մի քանի բանկերի դիմելու հնարավորություն։ Եթե առաջին բանկը մերժում է կամ չի պատասխանում հայտին, այն ավտոմատ վերահասցեավորվում է հաջորդ բանկին ։

Կարդացե՛ք նաև, թե ինչպես է աշխատում օնլայն հայտի կասկադը։

Օգտվե՛ք hamematir.com հարթակի հնարավորություններից՝

  • Համեմատեք վարկային առաջարկները,
  • Հաշվարկեք ամսական մարումները կայքի հաշվիչի օգնությամբ,
  • Դիմեք մեկ հայտով բոլոր բանկերին։

Ուսանողական վարկի ամենաշահավետ տարբերակի ընտրությունը

Հայաստանում ամենաշահավետ ուսանողական վարկի տարբերակը պետական սուբսիդավորմամբ վարկն է, որի տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանված է 9 %։ Պետության սուբսիդավորումից հետո այն կազմում է 7% կամ՝ 6%։

Սուբսիդավորվող վարկերի հիմնական պայմանները կարգավորվում են պետական ծրագրով, բայց բանկերի փաստացի տոկոսադրույքները և որոշ պահանջներ կարող են տարբերվել։

  • Ուսանողներին տրվում է առավելագույնը 4 մլն ՀՀ դրամ փուլերով՝ 5 տարվա ընթացքում։ Տարեկան գումարը կազմում է 800000 ՀՀ դրամ։ Տրամադրման չափը և մասնաբաժինները կախված են ուսման վարձից և բանկի պայմաններից։
  • Ժամկետը՝ մինչև 10 տարի։
  • Անհրաժեշտ է ծնողի կամ խնամակալի երաշխավորություն։
  • Տրվում է արտոնյալ ժամանակահատված (մինչև 5 տարի՝ կախված ուսումնառության տևողությունից և վարկի պայմաններից), որի ժամանակ ուսանողը կարող է վճարել միայն տոկոսադրույքները։
  • Գումարը կանխիկ չի տրվում, այլ փոխանցվում է անմիջապես բուհի հաշվեհամարին։

Հաճախ տրվող հարցեր

Հնարավո՞ր է ուսանողական վարկ ստանալ առանց երաշխավորի։

Պետական ծրագրի ուսանողական վարկերի դեպքում սովորաբար պահանջվում է երաշխավորություն։ Սակայն կոնկրետ պահանջները կախված են բանկի պայմաններից և ուսանողի ֆինանսական վիճակից։

Հնարավո՞ր է ուսանողական վարկի գումարը ստանալ կանխիկ։

Ուսանողական վարկը նախատեսված է ուսման վարձի վճարման համար։ Վարկի գումարը փոխանցվում է անմիջապես համապատասխան ուսումնական հաստատության բանկային հաշվին և չի տրամադրվում ուսանողին կանխիկ։

Կարելի՞ է ուսանողական վարկը մարել նախքան ուսումնառությունն ավարտելը։

Վարկի վաղաժամկետ մարման հնարավորությունը և պայմանները պետք է ճշտել բանկում։ Մինչև պայմանագրի ստորագրումը խորհուրդ է տրվում պարզել՝ արդյոք նախատեսված են վաղաժամկետ մարման սահմանափակումներ կամ լրացուցիչ վճարներ։

Ի՞նչ է տեղի ունենում, երբ ուսանողը դադարեցնում է ուսումը։

Ուսման դադարեցումը կարող է ազդել վարկի արտոնյալ ժամանակահատվածի և մարման պայմանների վրա։ Այդ դեպքում անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բանկի հետ՝ պարզելու պայմանագրի հետագա կիրառման կարգը և վճարումների ժամանակացույցը։

Ուսանողական վարկի տոկոսադրույքը նո՞ւյնն է բոլոր բանկերում։

Պետական ծրագրի շրջանակում անվանական տոկոսադրույքի և սուբսիդավորման հիմնական պայմանները սահմանվում են ծրագրով։ Այնուամենայնիվ, բանկերի փաստացի տոկոսադրույքները, վճարները և սպասարկման պայմանները կարող են տարբերվել։

Դիմել վարկի