Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Հոդված · Վարկեր

Ուսանողական վարկերը ՀՀ բանկերում․ ինչպե՞ս ֆինանսավորել կրթությունը շահավետ պայմաններում

Բարձրագույն կրթություն ստանալը կամ որակավորման բարձրացումը կարևոր ներդրում է ապագայի համար, սակայն ուսման վարձավճարները հաճախ պահանջում են հրատապ և ճկուն ֆինանսական լուծումներ։ Այս պարագայում իրական և լուրջ օգնություն կարող են լինել ուսանողական վարկերը, որոնք առաջարկում են ՀՀ բանկերը՝ պետական աջակցությամբ։

Ուսանողական վարկերը ՀՀ բանկերում․ ինչպե՞ս ֆինանսավորել կրթությունը շահավետ պայմաններում

Ի՞նչ է ուսանողական վարկը

Ուսանողական վարկը նպատակային ֆինանսավորում է, որը տրամադրվում է՝ բուհում կամ այլ ուսումնական հաստատությունում սովորելու վարձը վճարելու համար։ Կախված վարկավորման ծրագրից՝ կարող են տարբեր լինել տոկոսադրույքը, վարկի առավելագույն չափը, մարման ժամկետը և արտոնյալ ժամանակահատվածը։ Որոշ ծրագրերով ուսանողը կարող է ուսման ընթացքում վճարել միայն տոկոսագումարը կամ օգտվել մայր գումարի մարման հետաձգումից։

Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են ստանալ ուսանողական վարկ

Ուսանողական վարկ կարող են ստանալ բոլոր նրանք, ովքեր սովորում են ՀՀ պետական և ոչ պետական բուհերում՝ բակալավրիատի, մագիստրատուրայի կամ կլինիկական օրդինատուրայի ուսանողները։

Ուսանողական վարկ ստանալու համար բավական է լինել ՀՀ քաղաքացի և ունենալ երաշխավոր, որի դերում սովորաբար հանդես են գալիս ծնողները։ Բանկը կարող է նաև գնահատել վարկառուի կամ երաշխավորի եկամուտները և վարկային պատմությունը։

Ուսանողական վարկերը տրվում են գրավով կամ առանց գրավի, հաճախ՝ պետական սուբսիդավորմամբ, ինչը զգալիորեն թեթևացնում է ուսանողի ֆինանսական բեռը։

Ծանոթացե՛ք ՀՀ բանկերի կողմից տրամադրվող ուսանողական վարկերին և դիմե՛ք օնլայն։

Ուսանողական վարկի տրամադրման հիմնական պայմանները հետևյալն են․

  • Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 9% (գործում է ՀՀ բանկերի մեծ մասում)
  • Առավելագույն գումար՝ մինչև 4 մլն ՀՀ դրամ։ Տրվում է ուսումնառության ամբողջ ընթացքի համար՝ փուլերով (5 տարի)՝ յուրաքանչյուր տարի մինչև 800 հազար ՀՀ դրամ։
  • Առավելագույն ժամկետը՝ 10 տարի։ Առաջին 5 տարին ուսանողը կարող է օգտվել արտոնյալ պայմաններից և վճարել միայն տոկոսները։
  • Պահանջվում է երաշխավոր (ծնող կամ ամուսին)։

Պետությունը ֆինանսավորում է անվանական տոկոսադրույքի 2%-ը։ Արդյունքում ուսանողը վճարում է միայն 7%-ը, իսկ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների դեպքում (գերազանցության տեղեկանքով) սուբսիդավորումը կազմում է 3%։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ուսանողական վարկ ստանալու համար

Ուսանողական վարկ ստանալու համար անհրաժեշտ են՝

  • Վարկի դիմում-հայտ, որը կարելի է լրացնել նաև օնլայն․
  • Անձը հաստատող փաստաթուղթ․
  • Տեղեկանք ուսումնական հաստատությունից, որտեղ նշվում է ԲՈՒՀ-ի անունը, սովորողի ֆակուլտետը կուրսը, ուսման վարձի տարեկան չափը և այլն․
  • Երաշխավորի տվյալներ՝ անձը հաստատող փաստաթղթերով։

Վարկի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը կարող է փոփոխվել՝ կախված բանկի պահանջներից։

Ուշադրություն։ Ծանոթացե՛ք բոլոր բանկերի ուսանողական վարկերի պայմաններին, համեմատե՛ք և ընտրե՛ք լավագույն տարբերակը hamematir.com հարթակում։ Դիմե՛ք ուսանողական վարկի օնլայն՝ մեկ հայտով բոլոր բանկերին։ Մերժման դեպքում հայտը համակարգի կողմից կվերահասցեավորվի ձեր կողմից ընտրված հաջորդ բանկին՝ խնայելով ձեր ժամանակն ու ազատելով կրկնակի դիմելու անհրաժեշտությունից։

Ինչի՞ն ուշադրություն դարձնել ուսանողական վարկի համար դիմելիս

  • Բանկերի ուսանողական վարկերի պայմանները կարող են էականորեն տարբերվել։ Համեմատե՛ք առաջարկները՝ հաշվի առնելով ոչ միայն տոկոսադրույքը, այլև վարկի ընդհանուր արժեքը, ժամկետը և հասանելի արտոնությունները։

  • Ուսումնասիրե՛ք պետության կողմից սուբսիդավորվող կրթական վարկերի ծրագրերը, որոնք առաջարկում են զգալիորեն ցածր տոկոսներ։

  • Մի՛ կենտրոնացեք միայն տոկոսադրույքի վրա։ Համեմատե՛ք նաև տարեկան փաստացի տոկոսադրույքը (ՏՓՏ), վարկի սպասարկման հնարավոր վճարները, մարման ժամանակացույցը և վաղաժամկետ մարման պայմանները։ Կարդացե՛ք, թե ինչ է Անվանական տոկոսադրույքը և տարեկան փաստացի տոկոսադրույքը։

  • Պարզեք՝ արդյոք ուսման ընթացքում գործո՞ւմ է մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված, և երբ է սկսվում վարկի ամբողջական մարումը։

  • Նախապես ճշտեք, թե ինչ պարտավորություններ են ստանձնում երաշխավորները, եթե ուսանողը չի կարողանում ժամանակին կատարել վճարումները։ Սա կօգնի ավելի խուսափել հավանական չնախատեսված հանգամանքներից։

Ինչպե՞ս ստանալ ուղանողական վարկ օնլայն

Օնլայն ուսանողական վարկ ստանալն ավելի քան հեշտ է hamematir.com հարթակում։ Անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտը՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալներով։ Հայտը լրացնելիս հնարավոր է ընտրել մի քանի բանկեր․ եթե մի բանկը մերժի, հայտն ավտոմատ կփոխանցվի ձեր կողմից ընտրված հաջորդ բանկին։

Կարդացե՛ք, թե Ինչպես է աշխատում հայտի կասկադը, եղե՛ք տեղեկացված և կատարե՛ք լավագույն ֆինանսական գործարքները մեզ հետ միասին։

Դիմել վարկի