Հոդված · Վարկեր
Ինչպե՞ս է վարկային պատմության բացակայությունն ազդում հիպոթեք ստանալու վրա
Հիփոթեքային վարկ ստանալը կարևոր և պատասխանատու քայլ է, և հաճախ հիպոթեքի դիմելուց առաջ հարց է առաջանում՝ ի՞նչ անել, եթե նախկինում երբևէ վարկ չեք վերցրել, և ձեր վարկային պատմությունը զրոյական է։ Այս ուղեցույցում ձեր ֆինանսական խորհրդատու hamematir.com հարթակը կպարզաբանի, թե ինչպես են բանկերը վերաբերվում «մաքուր» պատմությանը և ինչ կարելի է ձեռնարկել՝ մեծացնելու համար հիփոթեք ստանալու հավանականությունը։

Ինչի՞ մասին է խոսում վարկային պատմության բացակայությունը
Վարկային պատմության բացակայությունը կամ զրոյական պատմությունը վկայում են այն մասին, որ անձը նախկինում վարկային պարտավորություններ չի ունեցել։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ նա չունի սքորային միավորներ։
Ուշադրություն։ Խանութներում ձևակերպված ապառիկները նույնպես վարկեր են (սպառողական վարկ)․ եթե ունեք կամ ունեցել եք ապառիկներ, դրանց կանոնավոր մարումները կարող են ձևավորել դրական վարկային պատմություն։
Վարկային պատմության բացակայությունը մերժման պատճառ չէ, բայց բանկերի համար անորոշություն է ստեղծում։
Բանկերում և վարկային կազմակերպություններում հնարավոր չէ տպավորություն գործել զրոյական սքորով և զրոյական վարկային պատմությունով։ Վարկային պատմություն չունեցող անձը անորոշություն է ստեղծում, և քանի որ հիպոթեքի գումարը մեծ է, զրոյական պատմությունը խանգարում է բանկին ճիշտ որոշում կայացնել։
Ուզո՞ւմ եք նախապես ստուգել հիպոթեք ստանալու ձեր հնարավորությունները։ Համեմատե՛ք ՀՀ բոլոր բանկերի հիփոթեքային առաջարկներն ու պայմանները։
Ինչպե՞ս է ազդում զրոյական պատմությունը հիպոթեք ստանալու վրա
Հիպոթեքային վարկավորումը գործ ունի մեծ գումարների հետ, հետևաբար՝
- Զրոյական պատմությունը ռիսկային գործոն է։ Բանկը չունի վստահության հիմքեր և կարող է մերժել հիպոթեքը։
- Պայմանները կարող են խստացվել։ Եթե անգամ հիպոթեքը հաստատվի, պայմանները կարող են խստացվել։ Պատճառը դարձյալ վստահության գործոնի բացակայությունն է։ Բանկը կարող է պահանջել՝
- ավելի բարձր տոկոսադրույք․
- ավելի մեծ կանխավճար․
- մարման ավելի կարճ ժամկետներ։
- Խիստ պահանջներ կներկայացվեն եկամտի աղբյուրի և գործատուի նկատմամբ (եկամտի հավաստագիր, բարձր աշխատավարձ, ճանաչված գործատու)։
- Կարող է պահանջվել երաշխավոր կամ համավարկառու։
Ինչպե՞ս կարող են կոմունալ վճարումը նպաստել հիպոթեք ստանալուն
Վարկային զրոյական պատմության դեպքում բանկը, տվյալներ չունենալով ձեր նախկին վարկերի կամ ապառիկների վերաբերյալ, փնտրում է ձեր վճարունակությունն ու պատասխանատվությունը հաստատող «այլընտրանքային» ապացույցներ։
- Ոչ ավանդական վարկային տվյալներ: Շատ երկրներում և առաջադեմ բանկային համակարգերում գործում է «ալտերնատիվ սքորինգի» մոդելը։ Եթե դուք առնվազն 12–24 ամիս շարունակաբար, առանց ուշացումների և ժամանակին վճարել եք ձեր անվամբ գրանցված կոմունալ ծառայությունները, բանկը դա կարող է դիտարկել որպես հուսալիության ապացույց։
- Վստահության ձևավորում: Ժամանակին կատարված կանոնավոր վճարումները ցույց են տալիս, որ դուք ունեք ֆինանսական կարգապահություն, ինչը նվազեցնում է բանկի ռիսկը զրոյական պատմությամբ հաճախորդին վարկավորելիս։
Զրոյական վարկային պատմության ֆոնին կոմունալ պարտքերի առկայությունը բանկի համար «կարմիր դրոշակ» է (red flag)։ Դա հուշում է, որ դուք չեք կարողանում կառավարել նույնիսկ ամսական կենցաղային ծախսերը, և բանկը մեծ հավանականությամբ կմերժի հիփոթեքային հայտը։
Խորհուրդներ հիպոտեկի դիմողներին
- Զրոյական վարկային պատմության ազդեցությունը մեղմելու և դրական գնահատական ձևավորելու համար նախքան հիպոտեկի դիմելը կարող եք փոքր սպառողական վարկ կամ ապառիկ վերցնել և ժամանակին մարել այն, որպեսզի ստեղծեք դրական վարկային պատմություն և սքորային միավորներ։
- Հիպոթեքի դիմելուց առաջ ճիշտ վարկային քաղաքականություն վարեք․
- Հաշվարկեք ձեր վարկունակությունը,
- Պատրաստեք կանխավճար,
- Ժամանակին վճարեք կոմունալները,
- Ձեռք բերեք կայուն աշխատանք և բանկային վճարումով աշխատավարձ։
Իսկ վարկերի ամսական մարումների վերաբերյալ նախնական տեղեկություն ստանալու և վարկունակությունը հաշվարկելու համար կարող եք օգտվել վարկային հաշվիչից։


