Հոդված · Վարկեր
Ինչպե՞ս միավորել և էժանացնել վարկերը․ վերավարկավորման գաղտնիքները
Եթե դուք ունեք բազմաթիվ փոքր վարկեր, որոնք վճարելու համար ամսական մեծ գումար է պահանջվում, կարող եք օգտվել ՀՀ բանկերում գործող վերավարկավորման ծրագրերից։ Դրանք թույլ կտան մեկտեղել բոլոր վարկերը և նվազեցնել ամսական մարումների չափը։

Ի՞նչ է վերավարկավորումը և ե՞րբ է այն ձեռնտու
Վերավարկավորումը կամ վերաֆինանսավորումը նոր վարկի ստացումն է ավելի շահավետ պայմաններով։ Այն թույլ է տալիս ամբողջությամբ կամ մասնակի մարել նախկինում ունեցած մի քանի վարկերը։ Վերավարկավորումը կատարվում է գործող վարկը այլ բանկ կամ ֆինանսական կազմակերպություն տեղափոխելու կամ նույն բանկում այն վերաձևակերպելու միջոցով։
Վերավարկավորումը ձեռնտու է այն դեպքում, երբ բանկն առաջարկում է շահավետ պայմաններ, որի շնորհիվ հնարավոր է
- նվազեցնել տոկոսադրույքը․
- վարկերը միավորել մեկ ընդհանուր վարկի մեջ․
- թեթևացնել ամսական բեռը․
- փոփոխել վարկի արժույթը։
Ծանոթացե՛ք ՀՀ բոլոր բանկերի վերավարկավորման առաջարկներին, համեմատե՛ք պայմաններն ու ընտրե՛ք լավագույն տարբերակը ձեզ համար։
Բարձր տոկոսով մի քանի վարկերի փոխարինում մեկով
Վերավարկավորումը թույլ է տալիս բարձր տոկոսադրույքով մի քանի վարկերը փոխարինել մեկ այլ՝ ավելի խոշոր վարկով, որից ստացված գումարով փակվում են մյուս փոքր վարկերը։ Արդյունքում վարկառուն ունենում է՝
- ավելի ցածր տոկոսադրույք․
- մեկ ամսական վճար․
- ամսական ավելի փոքր մարում։
Առանց գրավի վերավարկավորման արդյունքում միավորվում են փոքր սպառողական վարկերը, ապառիկները և քարտային սահմանաչափերը։
Անշարժ գույքի գրավադրմամբ վերավարկավորման դեպքում բոլոր վարկերը միավորվում են մեկ խոշոր վարկի մեջ՝ բնակարանի կամ տան գրավի դիմաց։
Վերավարկավորումից օգտվելիս պետք է ուշադրություն դարձնել՝
- Վարկային պատմությանը։ Վատ վարկային պատմության դեպքում ոչ մի բանկ վերավարկավորման համար չի տրամադրի խոշոր չափի գումարներ։
- Տարեկան փաստացի տոկոսադրույքին, քանի որ այն թաքցնում է միջնորդավճարները և ապահովագրությունները։
- Փակման և բացման վճարներին։ Երբեմն ժամկետից շուտ վարկը մարելիս կիրառվող տույժերն ու տուգանքները ավելի մեծ ծախսեր են ենթադրում վերավարկավորման ժամանակ։
Քարտային վարկեր և վարկային գծեր
Վարկային գծերը կրեդիտային քարտերն են։ Կրեդիտային քարտերն ու քարտային վարկերը հնարավոր է ձևակերպել առցանց՝ առանց դժվարությունների։ Դրանք տրամադրվում են հետևյալ պայմաններով՝
- Անտոկոս շրջան։ Որոշ բանկեր առաջարկում են 51-52 օր անտոկոս շրջան, եթե գումարն օգտագործվում է անկանխիկ եղանակով։
- Տոկոսադրույք՝ 17-21%
- Ժամկետ՝ 60 ամիս
Վերաֆինանսավորման մեկ հայտ՝ բոլոր բանկերի համար
«Մեկ հայտ բոլոր բանկերի համար» համակարգը հասանելի է hamematir.com մասնագիտացված ֆինանսական հարթակում։ Դուք լրացնում եք մեկ հայտ՝ օնլայն․ համակարգն այն ուղարկում է գործընկեր բանկերին՝ ձեր համաձայնությամբ և ձեր ընտրած հերթականությամբ։ Համակարգն աշխատում է կասկադի սկզբունքով․ եթե առաջին բանկը մերժում է հայտը, այն վերահասցեավորվում է ձեր ընտրած հաջորդ բանկին։
Կարդացե՛ք, թե Ինչպես է աշխատում հայտի կասկադը hamematir.com հարթակում։
Հայտը լրացվում է օնլայն, և համակարգն ավտոմատ այն ուղարկում է մի քանի բանկերի։ Վերջիններս առաջարկում են իրենց պայմանները, որից հետո վարկառուն ընտրում է իր համար շահավետ բանկը։
Վերավարկավորման օնլայն դիմումների համակարգի հիմնական առավելությունները
- Խնայում եք ձեր ժամանակը։ Ստիպված չեք լինում սպասել բանկի պատասխանին և ապա նորից դիմել մեկ այլ բանկի՝ տեղեկություն ստանալու համար։
- Պահպանում եք ձեր վարկային պատմությունը և բազմաթիվ հարցումների արդյունքում չեք վնասում ձեր վարկային սքորը։
Ինչի՞ն ուշադրություն դարձնել վերավարկավորման դիմելուց առաջ
- Վարկի մարման ժամկետը երկարաձգվում է, ամսական վճարը փոքրանում է, բայց երկարաժամկետ կտրվածքով ընդհանուր վճարվող տոկոսների գումարը կարող է ավելանալ։
- Ի հայտ են գալիս լրացուցիչ ծախսեր, որոնք կապված են նոր վարկի տրամադրման, սպասարկման, գրավի վերագրանցման, վարկերը վաղաժամկետ մարելու հետ։
Խորհուրդ վերավարկավորման համար դիմողներին
Եթե ունեք մի քանի փոքր վարկ տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում, վերավարկավորումը թույլ կտա նվազեցնել ամսական բեռը և տոկոսադրույքը։ Օգտվե՛ք վերաֆինանսավորման առավելություններից՝ համեմատելով բոլոր կազմակերպությունների առաջարկներն ու ընտրելով առավել շահավետ տարբերակները։


