Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Հոդված · Վարկեր

Ինչպե՞ս թեթևացնել վարկային բեռը․ վերաֆինանսավորման հնարավորությունները

Վարկային բեռը ամսվա կտրվածքով մարվող վարկերի ամբողջությունն է։ Եթե ձեր վարկերը շատ են, ամսվա ընացքում վճարելու եք մեծ գումար՝ դրանց հերթական մարումները կատարելիս։

Ինչպե՞ս թեթևացնել վարկային բեռը․ վերաֆինանսավորման հնարավորությունները

Այսօր ՀՀ առևտրային բանկերն ու վարկային կազմկերպությունները հնարավորություն են տալիս մեկտեղել վարկերը և նվազեցնել ամսական ծանրաբեռնվածությունը։ Դրա համար անհրաժեշտ է միայն վերաֆինանսավորել կամ վերավարկավորել ձեր վարկերը։

Ի՞նչ է վերաֆինանսավորումը (վերավարկավորումը) և ինչպե՞ս է աշխատում

Վարկերի վերաֆինանսավորումը (կամ վերավարկավորումը) գործընթաց է, երբ դուք ստանում եք նոր վարկ՝ հին կամ մի քանի գործող վարկերը ամբողջությամբ կամ մասնակի մարելու համար։ Այն կարող է իրականացվել ինչպես նույն բանկում, այնպես էլ՝ այլ ֆինանսական կազմակերպություն տեղափոխվելու միջոցով։

Վերավարկավորումը կատարվում է հետևյալ քայլերով՝

1. Նոր վարկի համար դիմում։  Նոր վարկ ստանալու համար ներկայացնել դիմում, որը կարելի է անել օնլայն։

2. Հին պարտքերի մարում։ Ստացված գումարով մարվում են բոլոր հին վարկերը։

3. Մեկ միասնական վարկի ձևավորում։ Հին վարկերը միավորվում են մեկ նոր վարկի մեջ, որն ունենում է սպասարկման նոր պայմաններ։

Վերաֆինանսավորման առավելությունները՝

  • Ամսական վճարների նվազում։ Վարկի ժամկետը երկարում է, մարման ամսական գումարը՝ նվազում։
  • Վարկերի միավորում։ Վարկը վճարում եք ամսական մեկ անգամ մեկ տեղում։
  • Ավելի լավ պայմաններ։ Տոկոսադրույքը կրճատվում է, ինչի հետևանքով կրճատվում է նաև վարկի ընդհանուր գումարը։
  • Լրացուցիչ գումարի հնարավորություն։ Վերաֆինանսավորման ժամանակ հին վարկերը մարելուց հետո որոշ գումար ավելանում է, ինչը կարող եք գործածել այլ նպատակների համար։

Վարկերի վերաֆինանսավորման ժամանակ ուշադրություն դարձրեք ձեր հին վարկերի վաղաժամկետ մարման տուգանքներին։ Եթե այդ տուգանքները մեծ են, վերաֆինանսավորումն իմաստ չունի։ Իսկ եթե տուգանքներ չկան, ապա վերաֆինանսավորումը ամենաճիշտ որոշումն է։

Համեմատե՛ք ՀՀ բոլոր բանկերի վերավարկավորման առաջարկները և դիմե՛ք օնլայն՝ մեկ հայտով բոլոր բանկերին, ձեր ընտրած հերթականությամբ։ Եթե մի բանկը մերժի, հայտն ավտոմատ կերպով կվերահասցեավորվի ձեր ընտրած հաջորդ բանկին՝ խնայելով ձեր ժամանակն ու ազատելով կրկնակի դիմումների անհրաժեշտությունից։ Կարդացե՛ք, թե Ինչպես է աշխատում հայտի կասկադը։

Սպառողական վարկերի վերավարկավորում

Սպառողական վարկերի վերաֆինանսավորումը կատարվում է բանկերում կամ վարկային կազմակերպություններում նոր վարկի համար տրվող դիմումի հիման վրա։

Վերավարկավորումը ձեռնտու է այն դեպքում, երբ բանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝

  • տոկոսադրույքի նվազեցում,
  • վարկերի միավորում մեկ ընդհանուր վարկի մեջ,
  • ամսական բեռի թեթևացում,
  • արժույթի փոփոխություն։

Սպառողական վարկի վերավարկավորման գաղտնիքները

  • Վարկի մարման ժամկետը երկարաձգվում է, ամսական վճարը փոքրանում է, բայց երկարաժամկետ կտրվածքով ընդհանուր վճարվող տոկոսների գումարը կարող է ավելանալ։
  • Ի հայտ են գալիս լրացուցիչ ծախսեր, որոնք կապված են նոր վարկի տրամադրման, սպասարկման, գրավի վերագրանցման, վարկերը վաղաժամկետ մարելու հետ։

Սպառողական վարկերի վերաֆինանսավորման համար անհրաժեշտ է ունենալ երաշխավոր և եկամուտը հաստատող տեղեկանք։ Վարկերը տրամադրվում են գրավով կամ առանց գրավի՝ աշխատավարձի հիման վրա։

Հիպոթեքային վարկերի վերաֆինանսավորում

Հիպոթեքային վարկերի վերաֆինանսավորումը տարբեր բանկերում տեղի է ունենում միայն այդ բանկի կողմից սահմանված կանոնների համաձայն։

Դիմե՛ք հիպոթեքային վարկի վերաֆինանսավորման համար օնլայն և ստացե՛ք լավագույն առաջարկները գործընկեր բանկերից։

Օնլայն վերաֆինանսավորում և վարկերի միավորում մեկ բանկում

ՀՀ բանկերն ու վարկային կազմակերպությունները հիպոթեքային վարկերի տրամադրման և վերաֆինանսավորման համար ընդունում են դիմում հայտեր նաև օնլայն։

Վերաֆինանսավորման օնլայն գործընթացի առավելությունները՝

  • Հարմարավետություն և ժամանակի խնայողություն։ Դիմումը ներկայացնում եք ցանկացած ժամանակ, ցանկացած վայրից, փաստաթղթերը կցում առցանց՝ առանց հերթ կանգնելու։
  • Արագ որոշում։ Ավտոմատ հաշվիչներն ավելի արագ են հաշվում ձեր վարկային սքորը և տալիս են արագ պատասխան։
  • Թափանցիկություն և հեշտ համեմատություն։ hamematir.com ֆինանսական հարթակը հնարավորություն է տալիս՝
  • Բոլոր բանկերի առաջարկներին ծանոթանալ մեկ տեղում,
  • Համեմատել բոլոր առաջարկները,
  • Ընտրել ամենաձեռնտու տարբերակը։

Խորհուրդ։ Նախքան վերաֆինանսավորում ձևակերպելը, հաշվարկեք նոր վարկի փաստացի տոկոսադրույքը (ՏՓՏ) և նախորդ բանկերում վաղաժամկետ մարման հնարավոր տույժերը։

Դիմել վարկի