Հոդված · Վարկեր
Ավտոմեքենայի լիզինգը ֆիզիկական անձանց համար․ պայմանները, պահանջները
Մեքենա գնելու համար պարտադիր չէ միանգամից վճարել դրա ամբողջ արժեքը կամ ավտովարկ ձևակերպել։ Կարելի է դիտարկել ֆիզիկական անձանց համար նախատեսված ավտոլիզինգը։

Լիզինգով մեքենա գնելու դեպքում կարելի է անմիջապես սկսել շահագործել ավտոմեքենան, իսկ արժեքը վճարել աստիճանաբար։ Սա կարող է հարմար տարբերակ լինել նրանց համար, ովքեր ցանկանում են գնումը ֆինանսական առումով բաշխել մի քանի տարվա վրա և պատրաստ չեն միանգամից վճարելու ամբողջ գումարը։
Սակայն նախքան լիզինգի պայմանագիր կնքելը կարևոր է հասկանալ՝ ում է պատկանելու ավտոմեքենան, որքան է անհրաժեշտ վճարել որպես կանխավճար, և ընդհանուր առմամբ որքան կարժենա ֆինանսավորումը։ Իսկ լիզինգի կարելի է դիմել օնլայն հայտով՝ Hamematir.com հարթակում։
Ի՞նչ է մեքենայի լիզինգը և ինչո՞վ է տարբերվում ավտովարկից
Լիզինգը ֆինանսավորման ծառայություն է, որի շրջանակում լիզինգային ընկերությունը ձեռք է բերում հաճախորդի ընտրած ավտոմեքենան և որոշակի ժամկետով տրամադրում նրան օգտագործման համար։ Գնորդը վճարում է կանխավճար, այնուհետև մնացած գումարը մարում պարբերական վճարումներով։ Պայմանագրի ավարտից հետո նա ձեռք է բերում մեքենայի սեփականության իրավունքը, եթե դա նախատեսված է պայմանագրով։
Լիզինգի և ավտովարկի հիմնական տարբերությունը սեփականության իրավունքի մեջ է։ Ավտովարկի դեպքում մեքենան սովորաբար գրանցվում է գնորդի անունով, սակայն մինչև վարկային պարտավորությունների ամբողջական մարումը մնում է բանկի գրավի առարկա։ Լիզինգի դեպքում ավտոմեքենայի սեփականատերը մնում է լիզինգային ընկերությունը՝ մինչև պայմանագրով նախատեսված գնման գործընթացի ավարտը։
Ո՞րն է ավելի շահավետ՝ լիզի՞նգը, թե՞ ավտովարկը։ Այս հարցին միանշանակ պատասխան չկա։ Լիզինգը կարող է հարմար լինել ձեռքբերման ավելի ճկուն պայմանների և ծախսերը երկար ժամանակահատվածում բաշխելու հնարավորության շնորհիվ։ Ավտովարկի դեպքում գնորդը մեքենայի սեփականատեր է դառնում անմիջապես։ Երկու տարբերակները համեմատելիս պետք է հաշվի առնել ոչ միայն տոկոսադրույքը, այլև վճարումների ընդհանուր գումարը, միջնորդավճարներն ու լրացուցիչ պարտավորությունները։
Ինչպե՞ս ձեռք բերել ավտոմեքենա լիզինգով․ ֆիզիկական անձանց ներկայացվող պահանջները
Ավտոմեքենայի լիզինգի ձևակերպումը սովորաբար սկսվում է մեքենայի ընտրությունից և ֆինանսական կազմակերպությանը հայտ ներկայացնելուց։ Դրանից հետո գնահատվում է հաճախորդի վճարունակությունը՝ հաշվի առնելով նրա կանոնավոր եկամուտները, աշխատանքային զբաղվածությունը, վարկային պատմությունը և գործող ֆինանսական պարտավորությունները։
Լիզինգի հայտը դիտարկելու համար կարող են պահանջվել անձը հաստատող փաստաթուղթ, եկամուտները հաստատող տեղեկանքներ և այլ փաստաթղթեր՝ կախված տվյալ կազմակերպության պահանջներից։ Պայմանագրում ամրագրվում են ավտոմեքենայի արժեքը, կանխավճարի չափը, ֆինանսավորման ժամկետը, ամսական վճարումները և հետագայում մեքենան սեփականության իրավունքով ձեռք բերելու պայմանները։
Եթե ցանկանում եք գնել ավտոմեքենա լիզինգով, կարող եք լիզինգի օնլայն հայտ ներկայացնել Hamematir.com-ի միջոցով։ Հարթակը հնարավորություն է տալիս համեմատել ֆինանսական առաջարկները և մեկ հայտ ուղարկել ընտրված կազմակերպությանը՝ առանց մի քանի բանկեր ու ընկերություններ առանձին դիմելու անհրաժեշտության։
Արդյո՞ք լիզինգի պայմանները տարբեր են օգտագործված և սրահից գնվող մեքենաների դեպքում
Նոր կամ օգտագործված ավտոմեքենան լիզինգով ձեռք բերելու հնարավորությունը կախված է լիզինգատու կազմակերպության պայմաններից։ Ավտոսրահներից գնվող մեքենաների դեպքում սովորաբար ավելի հեշտ է համապատասխան տարբերակ գտնել սահմանված պահանջներին, քանի որ մեքենայի արժեքը և փաստաթղթերը հաստատվում են վաճառողի կողմից։
Օգտագործված մեքենայի լիզինգ ձևակերպելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ավտոմեքենայի տարիքին, տեխնիկական վիճակին, վազքին և շուկայական արժեքին։ Որոշ ընկերություններ սահմանափակում են մեքենայի թույլատրելի արտադրության տարեթիվը կամ ֆինանսավորում են միայն որոշակի վաճառողներից կատարվող գնումները։
Լիզինգի պայմանագիր կնքելուց առաջ արժե նաև պարզել, թե ով է վճարում մեքենայի հաշվառման, գնահատման, տեխնիկական սպասարկման և պարտադիր ապահովագրության ծախսերը (լիզինգատուն թե լիզինգառուն)։
Ավտոմեքենայի լիզինգ տրամադրող ընկերությունները Հայաստանում
Հայաստանում ավտոմեքենաների ֆինանսավորմամբ զբաղվում են ինչպես մասնագիտացված լիզինգային ընկերությունները, այնպես էլ տարբեր ֆինանսական կազմակերպություններ։ Շուկայի առաջատարներից են ACBA Leasing-ը, Armenian Leasing Company-ն, Evocabank-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը։
Միևնույն ժամանակ, ոչ բոլոր լիզինգային ծրագրերն են նախատեսված ֆիզիկական անձ գնորդների համար․ որոշ կազմակերպություններ հիմնականում աշխատում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հետ։ Հետևաբար կարևոր է նախապես ճշտել՝ արդյոք տվյալ ծրագիրը հասանելի է ֆիզիկական անձանց, ինչպիսի ավտոմեքենաներ են ֆինանսավորվում և նախատեսվա՞ծ է արդյոք մեքենան հետագայում սեփականության իրավունքով ձեռք բերելու հնարավորություն։
Նշում։ Լիզինգի պայմանները կարող են տարբեր լինել՝ կախված ընկերությունից, ավտոմեքենայի տեսակից և հայտատուի ֆինանսական վիճակից։ Դիմելուց առաջ ճշտեք գործող տոկոսադրույքները, կանխավճարի պահանջները և ֆիզիկական անձանց համար ծրագրի հասանելիությունը։
Խորհուրդ։ Նախապես հաշվարկեք նաև ԿԱՍԿՈ ապահովագրության ծախսերը, քանի որ պայմանագրի ամբողջ ժամանակահատվածում այն կարող է պարտադիր լինել։ Կարևոր է նաև պարզել՝ նախատեսվա՞ծ է արդյոք մեքենայի հետագա գնումը, որքան է կազմելու վերջնական (մնացորդային) վճարը և ինչ պայմաններ են գործում պայմանագիրը ժամկետից շուտ ավարտելու դեպքում։
Լիզինգը հնարավորություն է տալիս շահագործել ավտոմեքենայից՝ առանց դրա ամբողջ արժեքը միանգամից վճարելու։ Սակայն նման որոշման շահավետությունը կախված է ընդհանուր ծախսերից։
Համեմատե՛ք ավտովարկի և լիզինգի պայմանները Hamematir.com-ում, ընտրե՛ք ձեզ հարմար առաջարկը և դիմե՛ք լիզինգի օնլայն, որպեսզի մեքենայի ձեռքբերումը կազմակերպեք ձեզ համար հասկանալի և հարմար պայմաններով։


